Կառավարությունն իրավապահ մարմինների հետ քննարկում է «Վինար»-ի շուրջ ստեղծված վիճակը
EconomyՀՀ կառավարությունն իրավապահ մարմինների հետ քննարկում է «Վինար» ընկերության շուրջ ստեղծված վիճակը, փորձում գտնել խնդրի լուծում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝անդրադառնալով «Վինար» ընկերության՝ մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքին: «Ընկերության վրա ազդելու լծակ կա, բայց գումարը տալու լծակ չկա», - նշեց գյուղնախարարը:
Հարցին, թե չի՞ կարծում, որ ստեղծված իրավիճակը այն բանի հետևանքն է, որ ժամանակին կառավարությունը «ստիպեց» խաղողագործներին ընդունել բերքը՝ Իգնատի Առաքելյանն ասաց. «Ով ստիպել է, թող տեր կանգնի»։
ՀՀ գյուղնախարարի խոսքով' «Վինարի» հետ կապված ամեն ինչ անօրինական է, իսկ ընկերությունում առկա սպիրտը, որով նախատեսվում էր մարել պարտքը, պարզվել է, որ խաղողի չէ: