00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աշխարհի առաջնություն. օրվա խաղերըԽուզարկություն Սերժի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում. առգրավվել են ատրճանակներ ու ավելի քան $1 մլն. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մարզասրահից շորտով լուսանկար է հրապարակել Օրվա խորհուրդըԱնատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ

Անտարբերության ու անտերության մատնված Չարենցի փողոցը (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում ավելի քան 10 տարի առաջ սկսված շինարարությունը, թվում է՝ երբեք ավարտին չի հասնի: Չարենցի 34 և 36 հասցեներում տարիներ առաջ բնակիչների տները գնեցին, քանդեցին, որպեսզի փոխարենը բարձրահարկ բնակելի շենք կառուցեն: Շենքի հիմքը գցվեց, մեծ փոս փորվեց, որն առ այսօր մնացել է այդպես անավարտ:

ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն ահազանգած տվյալ բակի բնակիչները բողոքեցին, որ այդ տարածքը վտանգավոր է, հնարավոր չէ այդտեղով քայլել, երեխաներին բակ չեն թողնում, քանի որ փոսն ընկնելու վտանգ կա: Որոշ ժամանակ առաջ բակի բնակիչները բողոքել են, ինչի արդյունքում տարածքում արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք սակայն, արդեն մաշվել-վերացել են: Այցելեցինք տվյալ տարածք, հասկանալու՝ խնդիրը որն է:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց բակի բնակիչներից մեկը, ում տունն անմիջապես այդ մեծ փոսի հարևանությամբ է, տարածքը վտանգավոր է, հողը գնալով մաշվում է, սակայն քաղաքապետարանից ոչ ոք չի արձագանքում, ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Նկատեցինք, որ վերջինս փոքրիկ արգելապատնեշներ է տեղադրել իր տան մոտ, որպեսզի իր երեխան կարողանա բակ դուրս գալ:

Բնակիչները բողոքեցին, որ իրենք անտեսված են, քաղաքի կենտրոնը համարվող Չարենցի փողոցն անտերության է մատնված: Բազմահարկ շենքի կառուցման համար փորված այդ մեծ փոսը գնալով վերածվում է աղբանոցի, և ինչպես նշեցին բնակիչները, անավարտ շինարարության տարածքում ամեն օր նկատվում են թափառակշրջիկներ։ Ի դեպ՝ կառուցապատողը շինարարությունը պատրաստվում էր իրականացնել շինարարական նորմերի կոպիտ խախտմամբ՝ բնակելի տներին շատ մոտ, ինչի հետևանքով հարակից տների պատերի վրա բազմաթիվ ճաքեր են հայտնվել:

Բացի այդ, շենքը նախնական պլանով պետք է լիներ 7 հարկանի, սակայն հետո տեղադրված մակետում նշված է եղել 13 հարկ: Նախատեսվող շենքի կառուցմամբ խախտվում էր հարևանությամբ գտնվող տների բնական ինսոլյացիայի նորմերը (արևի ճառագայթների ներթափանցում), ինչը հարուցել էր հարակից տների բնակիչները բարկությունը։

Շինարարությանն անմիջապես կից տան՝ Չարենցի 32 հասցեի բնակիչը տեղեկացրեց, որ շինարարության սկզբում կառուցապատող ընկերության խնդրանքով բակի բնակիչների էլեկտրաէներգիայի հաշվիչները տեղակայվել են իրենց տան պատին, և էլեկտրական հոսանքի բոլոր լարերն առ այսօր անցնում են իրենց տանիքով, ինչը խիստ վտանգավոր է և վթարի դեպքում արտակարգ իրավիճակի պատճառ կարող է դառնալ։

Տեղեկացնենք նաև, որ 12 տարի առաջ Չարենցի 34-36 հասցեներում սկսված և կիսատ թողնված շինարարության շինթույլտվության ժամկետն արդեն 7 տարուց ավելի է՝ ավարտվել է, ինչն ավելի աղոտ է դարձնում կենտրոնական այս փողոցում անավարտ շինարարության ճակատագիրը։

Ընդ որում, այն նաև հարակից շենքի հիմքի թուլացման պատճառ կարող է դառնալ, եթե արդեն չի դարձել՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով:

Վերջում բակի բնակիչները հատուկ շեշտեցին, որ առաջիկա քաղաքապետի ու ավագանու ընտրությունների հետ առանձնապես հույս չեն կապում:

Քրիստինա Աղալարյան

Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com


դիտվել է 1240 անգամ
Լրահոս
21 Հուն
Աշխարհի առաջնություն. օրվա խաղերըԽուզարկություն Սերժի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում. առգրավվել են ատրճանակներ ու ավելի քան $1 մլն. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մարզասրահից շորտով լուսանկար է հրապարակել Օրվա խորհուրդըԻրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ աշխատակիցներն այլ բան են փնտրել. «Հրապարակ» ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ» Ֆինանսների փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»ԱԳ նախարարը սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ» Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»Վահրամ Բաղդասարյանը այսօր արտոնություն կստանա. «Փաստ»Ազգային ժողովում խմբակցությունները համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել. «Փաստ»Էջմիածնում որոշ մարդիկ վենդետա են փորձում իրականացնել. «Հրապարակ»ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)
Ամենադիտված