Դևիդ Բեքհեմը արժանացել է PFA-ի մրցանակի (լուսանկար)
ՍպորտԱնգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության (PFA) կողմից արժանացել է Merit Award-ի՝ ֆուտբոլում ունեցած ներդրման համար:
41-ամյա Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնացել է 265 խաղի և հեղինակել 62 գոլ (1991-2003), որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: Բեքհեմը հանդես է եկել նաև «Լոս Անջելես Գելաքսի»-ում, «Միլան»-ում ու ՊՍԺ-ում:
Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 115 խաղի և հեղինակել 17 գոլ: