Թուրքի ժողովրդավարը ո՞րն է. քաղաքագետ
ИнтервьюԹուրքիայում ապրիլի 16-ին կայացած Սահմանադրական հանրաքվեի ընթացքում Էրդողանի առաջարկած նախագահական կառավարման համակարգին դեմ քվերակեցին Թուրքիայում ապրող քրդերը:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Էրդողանի և քրդերի միջև այս հակասություններից Թուրքիայից ֆեդերալիզացիայի հոտ է գալիս: «Ինչքան որ Թուրքիան գնա պետության հավաքման և թյուրքական տարրի շուրջ պետության գերկենտրոնացման, այս հակասություններն էլ ավելի սրվելու միտում են դրսևորելու: Մենք գիտենք՝ Թուրքիայում կենտրոնացման տակ ինչ են հասկանում. կենտրոնացումը թուրքական ընկալումով մյուսների համար ցեղասպանություն է ենթադրում: Բայց, քանի որ քրդերն էլ ցեղասպանություն անելու հակամշակույթ և բնավորություն ունեն, այս դեպքում հակասությունների սրում կարելի է և պետք է սպասել երկու ցեղասպանների միջև»:
Հայկ Սուքիասյանի բնորոշմամբ՝ բացի քրդերից, կա նաև Թուրքիայի մյուս սեգմենտների հարցը. օրինակ՝ մահմեդականացած հայերի հարցը, որոնք ավտոխտոն ժողովրդի ժառանգներն են իրենց հայրենիքում:
«Թուրքիայի կենտրոնացումը խնդիր ունի: Գիտեք, որ Թուրքիան բազմական (plurial) պետություն է, հասարակություն է, այսինքն՝ հասարակություն, որն ունի տարբեր ազգային և էթնիկ միավորներ: Նման հասարակության համար հատկանշական խնդիր է քաղաքական կայունության և հասարակության տարբեր հատվածների միջև հավասարակշռության ապահովումը, քանի որ այսպիսի հասարակություններում հավասարակշռության խախտումը որևէ էթնիկ խմբի օգտին (այս պարագայում թյուրքական տարրի)՝ անխուսափելիորեն հանգեցնում է թվաքանակով մեծ էթնիկ խմբի գերիշխանության հաստատման՝ մյուս էթնիկ խմբերի նկատմամբ, ինչը որ Թուրքիայում արդեն կա»:
Քաղաքագետը նշում է, որ Թուրքիայում նախագահական համակարգի անցնելու պարագան ավելի է մեծացնում դրա հնարավորությունները և սա հանգեցնելու է թյուրքական սեգմենտի քաղաքական գերիշխանությանը մյուս բոլոր սեգմենտների նկատմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է քաղաքական ճգնաժամերի և կոնֆլիկտների։
«Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների դեմ քվեարկելու քրդական փաստը վկայում է այն մասին, որ Թուրքիայում առաջանում են էթնիկ հակասություններ, որոնք անընդհատ մեծանալու կոնֆլիկային պոտենցիալ ունեն: Սրանից խուսափելու և տարածաշրջանում անվտանգություն և իսկական ժողովրդավարություն հաստատելու համար, կարծում եմ՝ այս երկիրը պետք է փոխի կառավարման ձևը և որդեգրի ժողովրդավարության մի մոդել, որը կոչվում է կոնսոցիատիվ ժողովրդավարություն»:
Հետաքրքրական է, որ Թուրքիայում ստեղծված այս նոր իրավիճակը կունենա ինտրիգների հասունացում.
«Սա առաջին հերթին Թուրքիայի համար տրոհումից խուսափելու և անվտանգությունն ապահովելու միակ ճանապարհն է, ինչից կախված է նաև տարածաշրջանի անվտանգությունը: Բայց սա նաև Թուրքիայի բոլոր սեգմենտների իրավունքները պաշտպանող կառավարման մոդել է: Ժողովրդավարության ոչ մի մոդել այս երկրում չի աշխատելու, բոլոր մոդելները (մաժորիտար, պոլիարխիկ) Թուրքիայի համար արգելված են: Կարող է նույնիսկ Թուրքիան որդեգրի ժողովրդավարության ինչ-որ մի տարբերակ (չնայած թուրքի ժողովրդավարը ո՞րն է), օրինակ՝ մաժորիտար ժողովրդավարությունը, որն այսօր ամենատարածվածն է աշխարհում և փորձի իրականացնել դրա բոլոր սկզբունքները: Սակայն միևնույնն է՝ այս բոլոր մոդելները նորից հանգեցնելու են թյուրք էթնոսի գերիշխանության՝ մյուս բոլոր էթնոսների նկատմամաբ, և խուսափել նոր կոնֆլիկտներից, հնարավոր չի լինելու: Այս երկրի միակ փրկությունը կոնսոցիատիվ ժողովրդավարությունն է, կամ, որ նույնն է՝ ֆեդեռալիզացիան»:
Աղավնի Սուքիասյան