Բիրման հրաժարվում է միջուկային ծրագրի իրագործումից
ԱշխարհԲիրման հրաժարվում է սեփական միջուկային ծրագրի զարգացումից։ Այս մասին հայտարարել է Բիրմայի պաշտպանության նախարարը Սինգապուրում ընթացող Ասիայի անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովի ընթացքում, հաղորդում է BBC–ն։
Ըստ նախարարի, Բիրմայի նախկին ռազմական իշխանությունը սկսել էր խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման նպատակով դրա ուսումնասիրման գործընթացը։
2011–ին Բիրմայի կառավարումը ստանձնած քաղաքացիական իշխանությունը դադարեցրել է նախկին իշխանության կողմից ձեռնարկված միջուկային էներգիայի ստացման գործընթացը, նշել է նախարարը։
Ավելի վաղ, Բիրմայի իշխանությունը հերքել էր, որ իր երկրում ուրան է հարստացվում։
Գագաթնաժողովի ընթացքում, ԱՄՆ–ի Պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ ԱՄՆ–ը պատարստ է Բիրմայի հետ ռազմական ոլորտում խորացնել համագործակցությունը, «եթե ժողովրդավարական բարեփոխումներն այդ երկրում շարունակվեն»։