Եղիազարյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, Ղարիբյանն ու Ասլանյանը պարտվեցին
ՍպորտՍերբական Նովի Սադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը 1/8 եզրափակչում 10:2 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում 1-3 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցչից,
59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը2:3 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչից:
Մեր մարզիկները երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կունենան, եթե իրենց հաղթած մարզիկները հասնեն եզրափակիչ: