Մեսսին` Իսպանիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկարներ)
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Իսպանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է առաջնության կայքը:
Արգենտինացին Լա լիգայի ամսվա 6 խաղում հեղինակել է 8 գոլ և կատարել է երեք գոլային փոխանցում:
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Միչել Գոնսալեսը, ում թիմը ամսվա 6 խաղից 4-ում հաղթանակ է տոնել: