Քվեաթերթիկում տեսանելի ձևով տպագրված է նմուշ բառը․ ՀՀԿ ներկայացուցիչ
ՔաղաքականՄայիսի 12-ին ԿԸՀ-ի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ՀՀԿ-ի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանն ասել է․ «ՀՀԿ-ն սահմանված կարգով, ինչպես նախատեսված է Ընտրական օրենսգրքով, պատվիրել է քվեաթերթիկի տպագրված նմուշը, որը հաստատված է ԿԸՀ-ի կողմից»։
Նա նշել է, որ քվեաթերթիկում հստակ նշված է՝ որպես քարոզչական նյութ դա հանդիսանում է քվեաթերթիկի նմուշ․ «Քվեաթերթիկում տեսանելի ձևով տպագրված է նմուշ բառը և ՀՀԿ-ի ոչ մի շտաբում չէր կարող լինել քվեաթերթիկ, որը տարբերվում է այդ նմուշից»,- ընդգծել է Առաքելյանը։