WannaCry վիրուսը կարող է վարակել մեկ միլիոնից ավելի համակարգիչներ. Financial Times
Всемирная прессаԿիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել: Այդ մասին գրել է Financial Times հրատարակությունը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը, կիբեռգրոհների շարքը կարող է վերսկսվել մայիսի 15-ի առավոտյան: Նրա տվյալներով՝ վիրուսի տարածումն արդեն 200 հազար օգտատերերի է վնասել աշխարհի 150 երկրներում:
Avast հակավիրուս մշակողները հայտնել են WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ 57 հազար հաքերական գրոհների մասին: Ընկերության տվյալներով՝ առաջին հերթին վիրուսը տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թայվանում: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ցանցահեններն օգտագործել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության վերափոխված վնասաբեր ծրագիրը:
Գլոբալ կիբեռգրոհի հետեւում կանգնած չարագործները, գրոհ, որն սկսվել է մայիսի 12-ին եւ համակարգիչներ ախտահարել ամբողջ աշխարհում, քրիփթոարժույթով ավելի քան 42 հազար դոլար են ստացել վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերից: Սակայն, ինչպես նշում է բրիտանական The Times թերթը, շորթիչները մինչ այժմ միջոցները չեն հանել այն հաշիվներից, որտեղ զոհերն ուղարկել են փրկագինը: Հավանաբար, նրանք երկյուղում են այն բանից, որ դրանք վերահսկվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: