Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացվել են. ճանապարհը երկկողմանի բաց է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում մայիսի 17-ին՝ ժամը 16:30- ի դրությամբ, Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Հաղպատի խաչմերուկ) հատվածում փլուզման հետևանքներն ամբողջությամբ վերացվել են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, միջպետական նշանակության (Մ6) Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի 58-րդ կմ-ում (Հաղպատի խաչմերուկ) տեղի էր ունեցել քարաթափում:
Ճանապարհը երկկողմանի փակվել էր: