Կստեղծվեն «Ամբերդ ամրոց», «Բերդ» արգելոցներ (տեսանյութ)
Գիտություն և ՄշակույթՄայիսի 18-ի գործադիրի նիստում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կառավարությանը ներկայացրեց «Ամբերդ ամրոց», «Բերդ» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու, «Բերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղեր ստեղծելու, նվիրաբերություն ընդունելու մասին նախագիծ:
Նախարարի խոսքով` այս նախագծի ընդունմամբ ոչ միայն կպահպանվեն 10-14 դարերի հուշարձանախմբերը, այլ նաև այս որոշումը կնպաստի համայնքներում զբոսաշրջության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: