Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 

Իշխանությունների «շուստրիությունը» և հարվածը Հայաստանի արդարադատությանը

Վերլուծական

Իշխանությունները երեկ «շուստրիություն» արեցին եւ երեկվա «խառը» օրով տարածեցին կարեւոր հաղորդագրություն, որ Գյումրիում` Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ դատարանի կողմից մեղավոր ճանաչված, ինչպես նաեւ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմադաշտային դատարանի կողմից դասալքության եւ այլ հոդվածներով մեղավոր ճանաչված ցմահ բանտարկյալ Վալերի Պերմյակովին հանձնում է ՌԴ-ին, որպեսզի պատիժն այնտեղ կրի: Օրեր առաջ արդարադատության փոխնախարարը հաստատել էր, որ քննարկվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար ցմահ դատապարտված Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը։

Եթե Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է նրա պատժի կրման հարցը, ապա դա նշանակում է, որ դիտարկվում է Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու տարբերակը: Այլապես պատժի կրման հարցում քննարկելու բան արդարադատության նախարարը թերեւս չպետք է ունենար: Առեղծվածն այն է, որ նախարարությունը քննարկում էր հարցը, մինչդեռ Պերմյակովը Հայաստանի ձեռքում էլ չէ եւ չի էլ եղել՝ հանցագործությունից ի վեր: Նա գտնվում էր ՌԴ ռազմակայանում, հայ-թուրքական սահմանում հայտնաբերվելուց ի վեր: Ընդ որում, այդ սահմանը հսկող ՌԴ սահմանապահները Պերմյակովին օրենքի խախտումով են փոխանցել ռազմակայան, քանի որ պարտավոր էին փոխանցել Հայաստանի ԱԱԾ-ին: Արդյունքում առկա էր իրավիճակ, որ ՀՀ դատավորը երկրի դրոշի հետ միասին գնում է ՌԴ ռազմաբազայի տարածք՝ արդարադատություն իրականացնելու:

Երեկ` քաղաքական անցուդարձով և Ազգային ժողովի առաջին նիստով պայմանավորված, հանրության մեծ մասն այդպես էլ չնկատեց, թե ինչ կատարվեց մեկ օրում, ինչպես իշխանությունները «սղացին» հասարակական դժգոհության ալիքից և ազատվեցին հայհոյանքների եւ անեծքների արժանանալուց: Քողարկված ու ստվերային արարքները կարծես դարձել են իշխանությունների գործելաոճը: Հիշենք, ինչպես «Էլեկտրիկ Երևանի» թեժ ակցիաների ժամանակ հաղորդագրություն տարածվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պերմյակովին Հայաստանին հանձնելու շուրջ, այդպես փորձում էին մեղմել Բաղրամյանի ակցիաները, իսկ այսօր փորձում են հանցավոր համաձայնությունը ստվերել ԱԺ-ում ընթացող պալատական ինտրիգներով:

Այո, նրան ուշ թե շուտ արտահանձնելու էին, սա մեզ համար նորություն չպետք է լիներ, բայց այստեղ կարևոր էր, թե երբ կարտահանձնեն։ Մի բան է, որ նրան արտահանձնեն 8-10 տարի հետո, այլ բան է, որ արտահանձնեն հանցագործությունը գործելուց հետո ընդամենը 2 տարի անց։ Մամուլում օրեր առաջ մի թեզ տարածվեց, համաձայն որի՝ Պերմյակովը կարող է փոխանակվել ՌԴ-ում շուրջ 4 տարի պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Այս պահին Հարությունյանը Հայաստանում չէ, իսկ Պերմյակովը վերդառնում է հայրենիք: Անգամ, եթե փոխանակման մասին տեղեկությունները ճշմարտության անգամ մեկ տոկոս են պարունակում, այդ երկու խնդիրներում ընդհանրության գիծ լինել չի կարող:

Հրաչյա Հարությունյանը ոչ միտումնավոր է այդ հանցագործությունը կատարել։ Երկրորդ՝ Հրաչյա Հարությունյանը ցմահ չի դատապարտվել։ Եթե Հրաչյա Հարությունյանն իր հանցագործությունը կատարել է մեքենայի անսարքության հետևանքով, ապա Պերմյակովը միտումնավոր է մտել մարդկանց տուն և սպանել տան անդամներին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխայի։ Երրորդ՝ Հրաչյա Հարությունյանն իր պատժի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանի բանտերից մեկում։ Այսինքն՝ նրա կատարած հանցագործությունից անցել է արդեն 5 տարի։ Պերմյակովի և Հարությունյանի կատարած հանցագործությունները անհամատեղելի են։ Այս պարագայում հարց է առաջանում, որը մեր իշխանությունների պարագայում թերևս հռետորական է՝ «պարոնայք, դուք թասիբ ունե՞ք…»:

Այսինքն, «դուխը» բավարարեց խնդրին միայն ժամանակավոր լուծում տալ` որոշ ժամանակ Պերմյակովին Հայաստանում պահելու հարց լուծել, իսկ, երբ «կրքերը հանդարտվեն»` մտորել Ռուսաստանին հանձնելու ուղղությամբ: Մի ամբողջ ընտանիք վերացվեց: Ավելին`դատավարությունը ոչինչ չապացուցեց` Պերմյակո՞վն էր իրական հանցագործը, թե՞ պարզապես «քավության նոխազ» էր…

Միայն հարցեր մնացին Ավետիսյանների հարազատների ու հայաստանցիների գլխում: Բայց կարևորը բավարարվեց Մոսկվայի պահանջը, իրենց զինծառայողին կտեղափոխեն Ռուսաստան` հայ-ռուսական հանցավոր պայմանավորվածության արդյունքում: Այս գործն իսկական լակմուսի թուղթ էր Հայաստանի ինքնիշխան պետականության համար: Ահա, սա է Հայաստանի «ինքնիշխան» պետության արդարադատությունը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին
Ամենադիտված