«Բավարիա»-ն` Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկար)
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` Չեմպիոնների լիգայի տնային խաղերում ռեկորդային քանակով հաղթանակների շնորհիվ:
Մրցանակն ակումբի անունից ստացել են Ֆիլիպ Լամը և Թոմաս Մյուլլերը:
«Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի տնային խաղերում 16 խաղ անընդմեջ հաղթանակ է տարել և համաշխարհային ռեկորդ սահմանել:
Մյունխենցիների ռեկորդային շարքը սկսվել է 2014թ.-ի սեպտեմբերի 17-ին, «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի ժամանակ, ռեկորդը գրանցվել է 2017թ-ին փետրվարի 15-ին, երբ գերմանական ակումբը 5:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին: