Արշավինը իր խաղընկերոջը համեմատել է Մխիթարյանի հետ
Sport«Կայրաթ»-ի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը Р-Спорт-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Ղազախստանի հավաքականի մասին և ակումբում իր խաղընկերոջը համեմատել Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Կցանկանայի հավատալ, որ Ղազախստանի հավաքականը կկարողանա որակական թռիչք կատարել մոտ ապագայում: Հեռանկարային երիտասարդներ Ղազախստանում կա: Նրանց ժամանակ է պետք փորձ ձեռք բերելու համար:
Համոզված եմ` Ալեքսանդր Բորոդյուկը կկարողանա այնպես դաստիարակել նրանց, որ, պայմանական, Հայաստան գնան ոչ թե ոչ-ոքիի մասին երազելով, այլ հաղթանակի հասնելու ցանկությամբ: Թիմակիցներիս ասել եմ, որ Հայաստանի հավաքականի և ձեր միջև տարբերությունը մեկ ֆուտբոլիստի մեջ է ` Հենրիխ Մխիթարյանի, բայց միայնակ խաղում չեն հաղթում: Առավել ևս, որ նույն Բաուիրժան Իսլամհանը իր որակներով Հենրիխից վատը չէ, պետք է միայն սեփական հմտությունները զարգացնել»,- ասել է ֆուտբոլիստը: