Օրինագիծը կվերացնի դատախազների և քննիչների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի սահմանափակումը
ԻրավունքԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգում ընգրկված է եղել 6 հարց: Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ազգային ժողով:
Հավանության է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Օրինագծերի ընդունումը պայմանավորված է դատախազների և քննիչների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ: