Կասիլյասը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն
Sport«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Աշխարհի 2010թ.-ի չեմպիոնը, հնարավոր է՝ արդեն համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ:
Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված են նաև թուրքական ու չինական ակումբները:
Դարպասապահի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ՝ ավարտվում է 2017թ.-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 33 խաղի, որոնցից 19-ում անառիկ է պահել սեփական դարպասը: