Մայիսի 29-ից Հալեպի նահանգում ոչնչացվել է ԻՊ-ի ավելի քան հազար գրոհային
ԱշխարհՀալեպ նահանգի արևելյան մասում Սիրիայի բանակը մայիսի 29-ից մինչ օրս ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 1200 զինյալ:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սիրիայի բանակն ազատագրել է 22 գյուղ, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի ավելի քան 100 մարտական տեխնիկա, 12 մարտական հենակետ: Սպանվածներից մեջ եղել է ԻՊ-ի ջոկատներից մեկի հրամանատար Աբու Հազիֆա Ալ-Լիբին: