Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն 

Ինչ էր ակնարկում Լևոն Մնացականյանը

Հրապարակումներ

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շփման գծում տեխնիկական վերազինմանը՝ նշեց, որ մեծ աշխատանքներ են տարվել, ու՝ ոչ միայն տեսադիտարկման սարքերի տեղադրման ուղղությամբ, այլ նաև ինժեներական աշխատանքների, կահավորման, ինչպես նաև անվտանգության ապահովման լրացուցիչ մեխանիզմների առումով՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը:

«Առաջին հերթին՝ տեսադիտարկման համակարգով մենք բացառել ենք, կարելի է ասել՝ մինիմումի ենք հասցրել մարդկային գործոնը»- իր խոսքում նշել է Մնացականյանը: Ապրիլյան պատերազմից հետո պահածոների տարաների մասին էր շատ խոսվում, որ դրանցով են պաշտպանվում մեր զինվորները սահմանին: ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանին այդ փաստը կարծես այնքան էլ չէր մտահոգում, քանի որ վերջինս համոզված է՝ եթե օգուտ են տալիս նմանատիպ միջոցները, ինչո՞ւ չկիրառել: Թե որքանով է այս տրամաբանությունը համահունչ սահմանին լայնածավալ տեխնիկական վերզինման հրամայականի հետ՝ դատեք ինքներդ:

Մնացականյանն անդրադարձել է նաև համանախագահների տարածաշրջան սպասվող այցին, նշելով, որ պատրաստվում են նրանց ներկայացնել իրենց վերջին այցից մինչև հունիսի 10-ը հակառակորդի կողմից թույլ տված բոլոր խախտումները և մեր կողմից տրված պատասխանները: Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել, որը զգուշացնում է, որ հակամարտության սրացման հավանականությունը կտրուկ բարձրացել է: Եվ այս իմաստով՝ համանախագահները, որոնք գալու են Բաքու, Երևան, Ստեփանակերտ, փորձում են հասկանալ կողմերի մոտեցումները, քանի որ նրանք ձգտում են կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների որոշումները՝ շփման գծում մոնիթորինգի համակարգ ներդնելու և դիտորդներ տեղակայելու մասին: Եթե դատենք Իգոր Պոպովի կողմից վերջերս արված հայտարարությունից, ապա ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը համաձայնել է շփման գծում միջազգային դիտորդների թվի ավելացման հետ: Նրանց թիվը յոթն է, և հիմա կողմերը քննարկում են, թե կոնկրետ որտեղ պիտի տեղակայվեն դիտորդները, որովհետև մշտադիտարկման համակարգը կապված է ռոտացիայի հետ: Բոլորն արդեն հոգնել են նրանից, որ Բաքուն ու Երևանն ամեն անգամ տարբեր կերպ են մեկնաբանում միջադեպերը շփման գծում և, բնականաբար, մեղադրում են միմյանց, իսկ հիմա պետք է ԵԱՀԿ-ի ձայնը, որը հստակ կնշի, թե ով է ագրեսորը, և կընդունի համապատասխան որոշումներ: Սա սկզբունքային նշանակություն ունի, քանի որ՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը շփման գծի իր դիտորդների միջոցով մեղադրի կողմերից որևէ մեկին ագրեսիայի համար, ապա կընդունվի համապատասխան որոշում և կարող է նույնիսկ նախաձեռնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև:

Սա նշանակում է, որ հակամարտության կարգավորումը կդրվի ավելի բարձր մակարդակի վրա՞: Ադրբեջանը երկար ժամանակ դիմադրում էր, բայց քաղաքական իրադրությունն իր համար կտրուկ փոխվեց: Առաջին հերթին, իրադարձությունները Մերձավոր Արևելքում այնպես չեն զարգանում, ինչպես որ կուզեր Բաքուն: Երկրորդը՝ Թուրքիան հիմա ֆիզիկապես ի վիճակի չէ աջակցել Ադրբեջանին, որովհետև խնդիրներ ունի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ՝ Սիրիայի քրդերի պատճառով: Թուրքական զորքերը հիմա չեն կարող հակամարտության ևս մի օջախ ստեղծել, մասնակցել որևէ կերպ: Ո՛չ, նրանք կարող են ինչ-որ հայտարարություն անել՝ ի նշան աջակցության Ադրբեջանին, բայց իրական օգնություն չեն կարող ցուցաբերել: Երրորդը՝ Ադրբեջանը մասնակցեց Էր-Ռիյադում կազմակարպված արաբական և իսլամական պետությունների գագաթնաժողովին, որտեղ Թրամփը ելույթ ունեցավ Իրանի դեմ, իսկ Իրանի հարևան Ադրբեջանը մասնակցում էր այդ գագաթնաժողովին, նշանակում է՝ նա լռելյայն պաշտպանել է Թրամփի քաղաքականությունը Իրանի դեմ: Այսպիսով, ղարաբաղյան ճակատում լայնածավալ տարածաշրջանային հակամարտության վերսկսման հնարավորությունները փոքրացել են: Այստեղից էլ գալիս են համանախագահների փորձերը՝ ինչ-որ կերպ սառեցնելու հակամարտությունը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար
Ամենադիտված