00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գառնեցիները սայլերով ու դույլերով ջուր են կրում. նոր կառավարությունը դեռ չի արձագանքելԱմառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ Մոուրինյուն՝ Ռոնալդուի տեղափոխության մասինԱրամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դատախազությունն արձագանքել է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը Պաշտպանության նախարարի որդին ևս հայրենիքի առջև պարտքը կկատարի Արցախում «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Աստղագուշակ՝ հուլիսի 17-ի համարՕրվա խորհուրդըՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին

Ումից է ԵԼՔ դաշինքը «Ելք կա» կարգախոսը «պլագիատ» արել

Դեռևս ամիսներ առաջ ձևավորվեց ԵԼՔ դաշինքը, որը խորհրդարանական, ապա Երևանի ավագանու ընտրություններին որդեգրեց «Ելք կա» կարգախոսը: Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը պատմում է, որ ինքը դեռևս տարիներ առաջ օգտագործել է այս եզրույթը և շրջանառության մեջ դրել որպես կարգախոս:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արծրուն Պեպանյանը նշեց, որ աշխարհում «ելք կա» արտահայտությունն առաջին անգամ ինքը չի օգտագործել, որ պայքարի հեղինակային իրավունքների համար. «Պարզապես տարիներ շարունակ, երբ տեսնում էի, որ ժողովուրդն ընկնում է վհատ վիճակի մեջ, ասում էի՝ «Ելք կա» ու իմ հոդվածներում ցույց էի տալիս այդ ելքը։ Իրենք, որ վերցրին, ես առանձնապես վատ չզգացի: Ես գրել եմ ելք կա, նշանակում է՝ տեսել եմ այդ ելքը, գուցե իրենք է՞լ են տեսնում»:

Հարցին՝ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների հետ երբևէ զրուցե՞լ է այս թեմայի շուրջ, վերլուծաբանը պատասխանեց.

«Մարդիկ դուրս էին եկել քաղաքական պայքարի, և եթե ես այդ մասին որևէ բան ասեի, ապա կստացվեր, որ խնդիրներ եմ ստեղծում իրենց համար։ Եթե գտնում են՝ ելք կա, ապա թող ցույց տան և մարդկանց տանեն դեպի այդ ելքը»։

Արդյո՞ք ԵԼՔ դաշինքն այն քաղաքական ուժն է, որը գիտի՝ որն է ելքը և կկարողանա ցույց տալ այդ ելքը, մեր զրուցակիցն ասաց. «3-րդ հանրապետության ամենաառաջին ակնթարթներից հետևում եմ քաղաքական իրադարձություններին։ Ժամանակին եղել է Վազգեն Մանուկյանը՝ որոշակի խարիզմայով ու հեղինակությամբ, ով ունեցել է բավականին ուժեղ թիմ, ձևավորել է հակաիշխանական, բազմամարդ գաղափարական շարժում և հաջողություն չի ունեցել։ Նրա շարժումն ամենաթափովն էր ու ամենակազմակերպվածը: Հիմա, եթե դուք կտեսնեք մի շարժում, որի առաջնորդը կլինի ավելի խարիզմատիկ և խելացի, քան Մանուկյանը, իր շարժումը կլինի ավելի հզոր, քան Մանուկյանինն էր, կունենա ավելի փորձառու ու կուռ թիմ, քան Մանուկյանինն էր, կլինի ավելի բազմամարդ, քան Մանուկյանինն էր, ապա այդ դեպքում միայն իմաստ կունենա քննել իրենց հաջողության հասնելու շանսերը: Իսկ եթե ակնհայտորեն զիջում են, ապա իմաստ չունի ժամանակ ծախսել։ Եթե դուք հիմա ինձ կապացուցեք, որ ԵԼՔ դաշինքը գերազանցում է 1995-1996 թթ․ շարժմանը, ապա խնդրեմ, քննարկենք։ Իսկ եթե չի գերազանցում, ապա ի՞նչ իմաստ ունի անդրադառնալ այդ հարցին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ որպեսզի որևէ շարժում հաջողություն ունենա, անհրաժեշտ է, որ առաջնորդները կարողանան պարզել, թե ինչու է Հայաստանում այս իրավիճակը, որոնք են այս վիճակը ծնող պատճառները: Հետո արդեն՝ պարզեն, թե ինչպես կարելի է հաղթահարել այս վիճակը, որն էլ հենց ելքն է:

Մեր հարցին՝ որո՞նք են ներկա վիճակի կարևորագույն պատճառները, Պեպանյանն ասաց. «Կարևոր պատճառներից կառանձնացնեի՝ վերջին հազար տարում պետություն չունենալն ու մեզանից պակաս քաղաքակիրթ ժողովուրդների իշխանության տակ գտնվելու ժամանակում մեզանում ձևավորված բացասական հատկանիշների համախումբը, որոնցով պետություն կառուցելն անհնար է: Հաջորդը՝ երբ անցնում են կապիտալիստական հասարակարգի, ապա բարքերը խախտվում են. որպես կանոն մի խումբ մարդիկ գալիս են իշխանության, հարստանում, իսկ ժողովրդի մեծ մասը մատնվում է աղքատության: Սա հայտնի էր կապիտալիզմի տեսաբաններին դեռ 19-րդ դարում: Երրորդը` պատրաստ չլինելով ընտրություններին, ուրիշների օրենքներ ենք բերել և փորձում ենք դրանք իրականացնել, մինչդեռ դա, ինչպես հայտնի է քաղաքագիտության մեջ, կարող է հանգեցնել պետության կազմաքանդման, ժողովրդի հուսալքության»:

Պարոն Պեպանյանն ավելացրեց, որ ելքի իրական ուղին պիտի հաշվի առնի այս ամենն ու առաջարկի այս բացասական հատկանիշների համախումբը հաղթահարելու եղանակ:

Պեպանյանի կարծիքով՝ այս պահին չկա որևէ քաղաքական ուժ, որն առաջարկում է մեր խնդիրները հաղթահարող լուծում:

Սոնա Հարությունյան

դիտվել է 744 անգամ
Լրահոս
17 Հուլ
Գառնեցիները սայլերով ու դույլերով ջուր են կրում. նոր կառավարությունը դեռ չի արձագանքելԱմառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ Մոուրինյուն՝ Ռոնալդուի տեղափոխության մասինԱրամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դատախազությունն արձագանքել է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը Պաշտպանության նախարարի որդին ևս հայրենիքի առջև պարտքը կկատարի Արցախում «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Աստղագուշակ՝ հուլիսի 17-ի համարՕրվա խորհուրդը ՊԵԿ-ում նոր խայտառակ նշանակում. «Ժամանակ».Նարեկ Սարգսյանը վիճել է թիկնապահի հետ. «Ժողովուրդ»Նորանշանակ տեղակալն ունի 1 մլն 100 հազար դրամ և 90 հազար ռուբլի․ «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել. «Ժամանակ» Ավագանու ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան սեպտեմբերի 9–ին. «Փաստ»«Քաչալը ճար անող լինի՝ իր գլխին կանի». «Ժամանակ»Բնապահպանության նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Մարությանը 3 թեկնածուների շարքում է. «Ժողովուրդ»«Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». «Իրատես»Լարիսա Մինասյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին. «Հրապարակ»Վախի, ցայտնոտի խնդիր չկա. Գեղարքունիքի մարզպետը` Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցների մասինՄ․Գրիգորյանին է այցելել Ֆրանսիայից ժամանած նրա բժիշկը. «Հրապարակ» Նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար. «Հրապարակ» Գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից. «Հրապարակ»Բնակչության նկատելի զանգված կհայտնվի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում․ «Ժողովուրդ» Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել Չեք հավատա բայց սա Սևանն է (տեսանյութ) ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործից
Ամենադիտված
Նոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը Երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Սաշիկ Սարգսյանի որդու փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբԱռողջապահության նախարարը աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամիին. «Հրապարակ»«Կյանքի խոսք» եղեղեցու հետևորդ պետական պաշտոնյան ցանկանում է խլել բիզնեսը, սպառնալով ԱԱԾ-ովԵս «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Ո՞ւմ շանսերն են ամենամեծըԻնչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)Մեծն Նիկոլը մերժեց գողական օրենքների գոյությունը էս երկրում…. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով թեժ զարգացումներ են
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»