Երևան-Իջևան ճանապարհին մոտոցիկլով վթարի է ենթարկվել «Սվին» ՍՊԸ-ի 28-ամյա ատամնաբույժը.
ОбществоԱյսօր՝ հունիսի 11-ին, մոտոցիկլավարի վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 28-ամյա Սևան Մահմադինը իր վարած Jiemao մակնիշի AA120 համարանիշի մոտոցիկլետով Երևան-Իջևան ավտոճանապարհի 52.7 կմ հատվածում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին Ս. Մահմադինը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական միջամտությունից, քանի որ իրեն լավ է զգում:
Ըստ տեղեկությունների՝ մոտոցիկլավար Ս. Մահմադինը աշխատում է Սվին ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ: