Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում
ՀասարակությունԶինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանը բուժումը կշարունակի Գերմանիայում: Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվեց 8 մլն 323.4 հազար դրամ:
Մհեր Պետրոսյանը արդեն իսկ բուժում ստացել է Գերմանիայում, սակայն նախկինում հատկացված միջոցները չեն բավարարել վիրահատության համար և կառավարությունը նոր հատկացումներ է կատարում:
Մհեր Արմենի Պետրոսյանի ծանր վիրավորվել է 2013 թ. զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում: