Արցախում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 45-ի. մարմնական վնասվածքներ է ստացել 141 մարդ Ժորա Գևորգյանը փրկել է ընկերոջ կյանքը և անմահացել հենց իր մայրիկի ծննդյան օրը (տեսանյութ, լուսանկարներ) Ինչ մեծամտություն, ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ. Արամ Ա Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել` թողնելով ավելի քան 50-100 դի Հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել ենք դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում. Հովհաննիսյան Արցախի քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչը կոչ է արել սպանել բոլոր հայերին. ՀՖՖ-ն բողոք է հղել ՈՒԵՖԱ Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ է հայտարարել (լուսանկար) Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է 

Նուբայի լեռներ մեկնած հայ բժիշկներն արժանացան Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալների

Հասարակություն

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանեց Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չմնացին: Երեք հայ բժիշկներ մեկնել էին Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու բժիշկ Թոմ Քաթինային և շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել: Փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայել են խաղաղությանը, ոչ մի րոպե չվարանեցին, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:

Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Հայկ Հովհաննիսյանը երկու անգամ 2010 և 2013 թվականներին եղել է առաքելության հայկական խաղաղապահ զորքերի բրիգադի կազմում Աֆղանստանում: ­

Գևորգ Ոսկանյանին և Հայկ Հովհաննիսյանին Սուդանում միացավ բժշկուհի Արմինե Բարխուդարյանը. mինչ այդ նա մարդասիրական առաքելությամբ մեկնել էր Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում:

Երեք հայ բժիշկները Նուբայի լեռներում սիրով ու նվիրումով փոխարինեցին Թոմ Քաթինային նրա բացակայության ընթացքում:

Այսօր, երբ մոլորակը տնքում է պատերազմների ցավից, սովի ճիրաններում հայտնվում են անօթևան մարդիկ, ծխացող վերքերով ռազմագերիներ, անգնահատելի է մարդասիրական գործունեությունը: Մեծ եղեռնի գեհենով անցած մեր ժողովրդի զավակները չէին կարող անտարբեր մնալ ուրիշի ցավի հանդեպ: Նրանք առաջնորդվեցին Նանսենյան «Ուրիշի դժբախտություն չի լինում» կարգախոսով՝ օգնության ձեռք մեկնելով Նուբայի լեռներում ապրող հազարավոր տառապյալ մարդկանց:

Մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած գործունեության համար Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հունիսի 15-ի որոշմամբ՝ Արմինե Բարխուդարյանը, Գևորգ Ոսկանյանը և Հայկ Հովհաննիսյանը պարգևատրվել են նորվեգացի մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: Մեդալները հանձնեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

Պարգևատրության արարողությունը տեղի ունեցավ հունիսի 28-ին, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամում:

Միջոցառմանը ներկա գտնվողներն իրենց ելույթներում երախտիքի խոսքեր ուղղեցին և շնորհավորեցին մարդասեր բժիշկներին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գնդապետ, գրող Անդրանիկ Հակոբյանը նրանց Նուբայի լեռներ մեկնելը և ժամանակավորապես Թոմ Քաթինային փոխարինելը համարեց յուահատուկ ուխտագնացություն և իբրև բժիշկներ՝ իրենց կենսագրության էջերում ոսկե տառերով գրելու արժանի էջ: Նա, ներկայացնելով հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ազգերի լիգայում փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի՝ հայ ժողովրդին առնչվող կենսագրական դրվագներ, նշեց, որ պատահական չէ, որ այսօր մեր նվիրյալ հայորդի բժիշկներն արժանանում են մեծ մարդասերի ոսկյա հուշամեդալներին:

Պահեստի փոխգնդապետ, բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը ապրիլյան հերոսամարտին նվիրված իր «Քառօրյա կանչ» պոեմից հատվածներ ընթերցելով ողջունեց օրվա հերոսներին:

Վերջում բժիշկները, պատասխանելով ներկաների հարցերին, հետքրքիր ու շատ հուզիչ դրվագներ պատմեցին իրենց՝ Նուբայի լեռներ կատարած մարդասիրական աշխատանքների մասին: Նուբայի լեռներ հասնելը նրանց համար դյուրին չէր, սակայն իրենց առջև դրված առաքելությունը լիարժեք կյանքի կոչելու և մարդկանց օգնելու ցանկությունը հաղթահարեցին անցակետերում և Նուբայի լեռներում առաջացած բոլոր դժվարությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիան դատապարտել է Լիոնում քահանայի վրա հարձակումը և համերաշխություն հայտնել ՖրանսիայինԵթե Եվրոպան Էրդողանի դեմը չառնի, թուրքերին կգտնի Վիեննայի դռների մոտ. ԵԽ պատգամավոր Արցախում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 45-ի. մարմնական վնասվածքներ է ստացել 141 մարդԱրցախում իր մասնագիտական պարտականությունները կատարելիս նահատակվել է ԵՊԲՀ շրջանավարտ Դավիթ ՀակոբյանըՎրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատարն իշխող «Վրացական երազանք»-ն է. Էքզիթ-փոլ Տղերքը գրավել են կարևոր բարձունքներից մեկը. Քրիստինե ՊողոսյանԶոհվել է Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Ազատ ԱլոյանըԱյս գիշեր մեր բանակն արեց անհնարինը՝ Խծաբերդ-Սղնախ լեռնային գոտում Շուշան Պետրոսյանի կատարմամբ «Անունս Արցախ է» երգը` «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմն (տեսանյութ)Գերփորձագետներ, ռազմական պրոֆեսորներ, «օդ փակելու» վարպետներ մի փոքր զուսպ եղեք․ Արծրուն Հովհաննիսյան Արցախում հերոսաբար զոհված Լևոն Լևոնյանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանող էրԺորա Գևորգյանը փրկել է ընկերոջ կյանքը և անմահացել հենց իր մայրիկի ծննդյան օրը (տեսանյութ, լուսանկարներ)Ինչ մեծամտություն, ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ. Արամ Ա Հակառակորդի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են. ՊՆ Պարոն Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում ոչ միայն այս ահաբեկչի վերաբերյալ. Արծրուն Հովհաննիսյան Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել` թողնելով ավելի քան 50-100 դի Թուրքիան տարածաշրջանում ունի կայսերական հակումներ. Էմանուել Մակրոն Մինչև չլինեն վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ, որևէ հրադադար տեղի ունենալ չի կարող. ՊՆ Հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել ենք դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում. ՀովհաննիսյանՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը` ուղիղ Արցախի քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է Էրդողանի խոսնակը կորոնավիրուսով է վարակվել Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել Միջազգային կառույցները կտեղեկացվեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակի կիրառման մասին. ՀՀ ՄԻՊ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հատել է երեկ տասնյակի սահմանը․ կա ավելի քան 800 վիրավոր․ ReutersԱյսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը. ՊՆԱրմեն Սարգսյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին Թշնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթբեկ բնակավայրը (տեսանյութ) Աշխարհը՝ Արցախի մասին. ով և ինչ լույսի ներքո է ներկայացնում պատերազմըԱնհայտ անձը Լիոնում հարձակվել և վիրավորել է հույն ուղղափառ քահանային (տեսանյութ) Արցախում վիրավորված զինծառայողը հայրենասիրական երգ է երգում հիվանդասենյակում (տեսանյութ)«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչը կոչ է արել սպանել բոլոր հայերին. ՀՖՖ-ն բողոք է հղել ՈՒԵՖԱԳագիկ Ծառուկյանի կոչից անմիջապես հետո ստեղծվել է հատուկ շտաբ. կազմավորվել են կամավորականների ջոկատներՀռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ է հայտարարել (լուսանկար) Ադրբեջանը ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ (տեսանյութ) «Որտեղի՞ց հայերն այդ փողերը ներդրեցին նման զենք ձեռք բերելու համար». Ալիևը կրկին բողոքել էԱրցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է «Ես կույր եմ, բայց ես գործում եմ». ԱՀ ՄԻՊ-ի կոչը՝ միջազգային հանրությանը (տեսանյութ) Կանադայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Կյանքից հեռացել է հանրահայտ բրիտանացի դերասան Շոն ՔոններինԿմեկնե՞ն Մոսկվա, թե՞ ոչ... Լոնդոնում հայերը բողոքի ցույց են անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց (տեսանյութ) Առողջապահության նախարարությունը կոչով դիմել է բժիշկներին Երևի, հերոսները երկար չեն ապրում. Հայկը զոհվեց՝ մեծ սերն ու սպասումը սրտում (տեսանյութ, լուսանկարներ)Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Հենրիխ ՄխիթարյանՀայ հաքերները մուտք են գործել Ադրբեջանի կառավարության էլեկտրոնային փոստերի համակարգԿեղծիք՝ մանկամտության մակարդակի (տեսանյութ) Վարչապետի դիմումին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն ասել է «ԱՅՈ»՝ բոլոր կետերով. Ռուբեն Ռուբինյանը` Լևոն Տեր-ՊետրոսյանինՄեկտեղել արցախցիներին տրամադրվող կրթական աջակցությունը. ԿԳՄՍ նախարարությունն անցկացրել է քննարկում
Ամենադիտված