Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ամուսիններին. ամուսինը տեղում մահացել է. կինը ծայրահեղ ծանր է
ОбществоՔիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գյումրու ոստիկանները Opel-ի վարորդին տեղափոխել են Գյումրու բաժին:
Մանրամասները՝ նյութի սկզբնաղբյուրում։