00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Չինովնիկական ապօրինության հետքերով...

Հայաստանում ամենապրոբլեմատիկ  բնագավառներից մեկը, թերևս, գյուղատնտեսության ոլորտը պետք է համարել: Չնայած Կարապետյանի կառավարության ձևավորման սկզբնական շրջանում դեռևս պահպանվում էին որոշակի հույսեր, որ, այնուամենայնիվ, կհաջողվի այս նախարարության ու դրան պատկանող օղակների աշխատանքը դնել ճիշտ ուղու վրա ու վերջ տալ տասնամյակներով արմատացած ակնբախ թերություններին, սակայն կյանքն ապացուցեց, որ հույսերն իզուր էին. պարզվում է՝ Իգնատի Առաքելյանի ղեկավարության այս շրջանում համակարգը ոչ միայն չի ինքնամաքրվել, այլև է՛լ ավելի է մխրճվել   ապօրինությունների մեջ. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետ Նարեկ Մանթաշյանի հետ կատարվածը փայլուն կերպով բնութագրում է ներկայում համակարգում գերիշխող հանդիսացող անթույլատրելի բարքերը:

Այսպես՝ Նարեկ Մանթաշյանը, այս տարվա մայիսին մասնակցելով քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին, հաղթող էր ճանաչվել: Ըստ ընդունված կարգի՝ դիմում էր ներկայացրել աշխատակազմի ղեկավարին՝ աշխատանքի ընդունվելու վերաբերյալ։ Բայց արի ու տես, որ դրանից հետո Մանթաշյանին կանչել ու հայտնել են՝ չնայած մրցույթում հաղթող է ճանաչվել, բայց «մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ». պաշտոնը պետք է զբաղեցնի Արտակ Թաթոյանն, ով, պարզվում է՝ մրցույթում պարտվել էր ու ըստ օրենքի՝ իրավունք չէր կարող ունենալ զբաղեցնելու համապատասխան պաշտոնը: Կարճ ասած՝ Նարեկ Մանթաշյանը դարձել է ճչացող կոռուպցիայի զոհ՝ կանգնելով փաստի առաջ, բախվելով չինովնիկական կամայականությանը: Ու չնայած Մանթաշյանի համառությանն ու սկզբունքայնությանը՝ վերականգնելու իր ոտնահարված իրավունքները, բոլոր ջանքերն ապարդյուն են անցել,  իսկ Մանթաշյանի զեկուցագիրը՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, առհասարակ ճակատագրական է դարձել. զեկուցագիր ներկայացնելու հաջորդ իսկ օրը կադրերի բաժնից Մանթաշյանին կանչել են Երևան և ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի. Մանթաշյանը, բնականաբար, մերժել է այդ հակաօրինական պահանջը: Օրեր անց հիվանդանոցում տեղեկացել է, որ ազատված է աշխատանքից՝ իբր՝ իր կողմից գրված դիմումի համաձայն. դիմում, որ նա երբևէ չի գրել:

Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է այս ճչացող անարդարության համար պատասխանատվություն կրի, եթե ոչ նա, ում ուղղված Մանթաշյանի զեկուցագիրը փաստացի ճակատագրական նշանակություն է ունեցել վերջինիս համար: Փաստորեն, մինչ վարչապետ Կարապետյանն անդադար ապօրինության, հովանավորչության, չինովնիկական «բեսպրեդել»-ի դեմ շարունակական պայքարի կոչերով է հանդես գալիս, ոմն Կարապետյան Իշխան՝ գյուղնախի ինչ-որ չինովնիկ, իրեն իրավունք է վերապահում արհամարհել վարչապետի հրամանն ու սեփական կանոնները հաստատել իրեն ենթակա օղակում: Տեսնես քանի՞ գլխանի է Իգնատի Առաքելյանի այդ ենթական, որ իրեն բոլորից բարձր է դասել, փաստացի՝ միապետիկ հռչակել ինքզինքն ու իրեն կեսարի տեղ դրել: Հանդիսանալով գլխավոր պատասխանատուներից մեկը՝ Իշխան Կարապետյանը, փոխարենն ապօրինությունը կանխելու, փաստացի, անուղղակիորեն անօրինական գործողությունների է դիմել Մանթաշյանի դեմ՝ նրան կանգնեցնելով փաստի առաջ:

Տեսնես պարոն նախարարը տեղյա՞կ է՝ ի՞նչ է կատարվում գյուղնախի համապատասխան օղակներում: Տեսնես որքա՞ն ենք ստիպված լինելու հանդուրժել կարապետյանատիպ չինովնիկների ապօրինություններն ու կամայականությունները: Միգուցե Իգնատի Առաքելայնը մեզ լուսավորե՞ր...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 1414 անգամ
Լրահոս
21 Հուն
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ)
Ամենադիտված