«Լոս Անջելես Գելաքսի»-ն Իբրահիմովիչին պատրաստ է դարձնել MLS-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է` դառնա MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շվեդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելաքսի»-ն:
Ամերիկյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 7,7 մլն աշխատավարձ և կողմերը մոտ են պայմանագիր կնքելուն: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Եթե գործարքը կայանա, Իբրահիմովիչը կդառնա MLS-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այժմ ամենաբարձր վարձատրվողը Կական է, ով «Օրլանդո Սիթի»-ում ստանում է տարեկան 7,168 մլն դոլար: