«Ալաշկերտ»-ը լավ էր խաղում, բայց մենք ավելի ուժեղ էինք. Երմակովիչ
ՍպորտԲորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտ»-ի հետ պատասխան խաղից հետո նշեց, որ իր թիմը հաղթեց բարձր որակների շնորհիվ:
«Հանդիպման առաջին կեսը շատ վատն էր մեզ համար: Մեր բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել: Գիտեինք, որ հեշտ չի լինելու: Բայց, միևնույն ժամանակ՝ հավատում էինք: Առաջին կեսում «Ալաշկերտ»-ի խաղը մեզ անակնկալի չբերեց: Լավ էին տիրապետում գնդակին: «Ալաշկերտ»-ը լավ էր խաղում, սակայն մենք ավելի ուժեղ էինք»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց Երմակովիչը: