Ինքնասպան է եղել Linkin Park ռոք խմբի վոկալիստը
WorldLinkin Park ռոք խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնը Լոս Անջելեսի իր առանձնատանն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Նրա կախված դին հայտնաբերել են հուլիսի 20-ի առավոտյան։
Նշենք, որ նա 2 կանանցից ուներ 6 զավակ։ Երգիչը երկար տարիներ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլային կախվածության դեմ։ Նախկինում նա խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին՝ կապված այն բռնության հետ, որին ենթարկվել է մանուկ հասակում մի տղամարդու կողմից։