Թրամփի հերթական փոփոխությունը
СШАԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության նախարար Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար:
Քելին կփոխարինի Ռայնս Փրիբուսին, որն ավելի վաղ հարձակումների է ենթարկվել Սպիտակ տան հաղորդակցության հարցերով նոր տնօրեն Էնթոնի Սքարամուչիի կողմից:
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Փրիբուսը հրաժարական է ներկայացրել հինգշաբթի: Նա հայտարարել է, որ շարունակում է մնալ Թրամփի քաղաքականության ակտիվ կողմնակից:
«Ռեյթերի» փոխանցմամբ՝ 67-ամյա գեներալ Քելին աշխատակազմի ղեկավար էր ընտրվել՝ Սպիտակ տանը կարգապահություն ապահովելու համար:
Սքարամուչին, որը հաղորդակցությունների հարցով տնօրեն է նշանակվել մեկ շաբաթ առաջ, վերջերս տված հարցազրույցում Փրիբուսին «խելացնոր շիզոֆրենիկ» է անվանել: Ավելի ուշ նա իր «Թվիթերում» գրել է, որ ափսոսում է «վառ արտահայտություններ» օգտագործելու համար: