00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամների

Սերժ Սարգսյանը չի՞ գնա ռիսկի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել իրանական «Շարղ» օրաթերթին, որտեղ խոսել է երկու երկրների համագործակցության հեռանկարների մասին: Խոսելով այն մասին, թե ինչ դերակատարություն ունեն տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հաստատման և ընդլայնման հարցում հայ-իրանական հարաբերությունները, Սերժ Սարգսյանը նշել է, որ անկայուն տարածաշրջանում մեր երկու երկրները ոչ թե խաղաղության սպառողներ են, այլ խաղաղություն կերտողներ: Եթե հիշում եք, նման մի հայտարարություն էլ բոլորովին վերջերս արել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, երբ ԱՄՆ դեսպան Միլսի հետ հանդիպմանը հայտարարեց՝ Հայաստանը անվտանգություն արտահանող երկիր է: Հայաստանի խաղաղարար իմիջի ձևավորումը կարծես թե օրակարգային է դարձել Հայաստանի իշխանությունների համար: Անշուշտ, այդ կերպարը միջազգային հանրության աչքին ավելի վառ կզարնվի մեր արևելյան հարևանի հետ համեմատության ֆոնին: Թերևս հենց դրան են ձգտում Հայաստանի իշխանությունները` յուրաքանչյուր հարթակ օգտագործելով խաղաղություն կերտողի կերպարն ամրապնդելու համար:

Խոսելով տարածաշրջանում  ծայրահեղականության և ահաբեկչության մասին, Սերժ Սարգսյանը շեշտել է՝ մեր տարածաշրջանում կան որոշ երկրներ, որոնք տուրք տալով այսրոպեական ինչ-որ կասկածելի շահերի, համագործակցության են գնում ահաբեկիչների հետ, նրանց ապաստան տրամադրում, ցուցաբերում բազմապիսի աջակցություն: Ակնհայտ է, թե որ երկրի մասին է ակնարկում նախագահը: Ակնարկը հասկանալի է նաև իրանական կողմի համար: Չէ՞ որ հենց Իրանն է, որ բազմիցս Ադրբեջանին մեղադրել  է իր տարածքը ծայրահեղականներին անարգել տրամադրելու մեջ: Անգամ Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողություններում իրանական մի շարք շրջանակներ ադրբեջանական հետքն էին ակնարկում: Հետևաբար, պատահական չէ տարածաշրջանների որոշ երկրների վկայակոչելը Սերժ Սարգսյանի հարցազրույցում, ինչպես նաև այն, որ որոշ երկրներից եկող վտանգին Իրանը և Հայաստանը պետք է համատեղ դիմակայեն:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերությունների՝ թերևս ամենագլխավոր ասպեկտին՝ էներգետիկ համագործակցությանը: Սարգսյանը նշել է, որ շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

 Ակնհայտ է, որ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքով իրանական գազն արժենում է մոտավորապես այնքան, որքան Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է սահմանին: Սա իրանական գազը ռուսականին լիարժեք այլընտրանք է դարձնում և վկայում սակագնի որոշման հարցում Հայաստանի նկատմամբ Իրանի ճկունություն հանդես բերելու հնարավորության մասին: Ամբողջ հարցն այն է՝ ունի՞ Երևանը Մոսկվայի հետ բանակցություններում այդ խաղաքարտը կիրառելու կամք: Էներգետիկ ոլորտի բոլոր համատեղ նախագծերի իրականացման դեպքում Հայաստանը կարող է Իրանի համար պատուհան դառնալ դեպի ԵՄ և ԵՏՄ, հենց դրանով է պայմանավորված իրանական կողմի շահագրգռվածությունը Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության խորացման մեջ:

Իրանական պարբերականը փորձել է Սերժ Սարգսյանից ճշտել, թե ինչո՞ւ չիրագործվեց Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցմանը դեպի Վրաստան ու Եվրոպա: Այստեղ Սարգսյանը խուսանավել է խոսել՝ բոլոր կողմերի շահերը համադրելու անհրաժեշտությունից: Իսկ թե ում շահերից չէր բխում այդ նախագծի իրականացումը, դժվար չէ կռահել, քանի որ դա կյանքի կոչելը կենթադրեր Եվրոպայի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկ անկախությունը: Եվրոպան ազատվում է ռուսական գազից կախվածությունից, իսկ Վրաստանը՝ ադրբեջանականից: Խոսելով շահերի բախումից, Սերժ Սարգսյանը փաստացի ակնարկել է, որ հայկական կողմից տարանցիկ գազային նախագծի հարցում աշխուժություն չի լինի: Գուցե պատճառը այն է, որ հայկական կողմին չի բավարարում ռուսների հետ հարաբերությունները վատթարացնելու դիմաց առաջարկվող գինը:

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 2543 անգամ
Լրահոս
23 Հուլ
ATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամներիԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ (տեսանյութ) Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի՝ անոմալ վայր համարվող տարածքիցՄեսութ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի է խաղացել (տեսանյութ)Պաշտոնաթող գեներալներից հետ կվերցվեն «գոլդ» համարանիշերըՎարչապետի ընտանիքը 10 օրով կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. ասֆալտով բարձված բեռնատարը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան «Դրախտի վարդավառ» Դրախտիկում (լուսանկարներ) Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Արցախի ՄԻՊ-ի նկատառումներըԻրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Աստղագուշակ՝ հուլիսի 23-ի համարՕրվա խորհուրդըԵգիպտացորենի եփման միակ ճիշտ և անկրկնելի բաղադրատոմսը․ անմահական համ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ ենՇատ տղամարդկանց համար սա երանելի աշխատանք կարող է լինել Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում 6 ամսական այս աղջնակն իր անսովոր մազերով գերել է բոլորին․ միայն նրա Instagram-ի լուսանկարները տեսեք (լուսանկարներ) Մարդիկ չեն պատկերացնում, թե Սովետը ինչ երկիր էր «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային պայմանագրով նախատեսված սպառազինությունը Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն ԹաթուլյանՄարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի հաղթական խաղին «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Խոշոր պատահար Գեղարքունիքում. 8 վիրավոր կա Իրանում երկրաշարժ է գրանցվել Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել Բեյոնսեի ընտանեկան հանգիստը՝ Իտալիայում (լուսանկարներ) Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս
ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տանն ենԻ՞նչ է կատարվել Բաղդասարյանի սենյակում. Ալեքսանյանը խիստ նյարդային է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապտակը Էդմոն ՄարուքյանինՄանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կարապետյաններին«Ժամանակ». Աղմկահարույց բացահայտում. Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հրամաններըԿարապետյանը տարեկան մոտ 4 000 000 դոլար գումար է գրպանել. Ո՞վ է պատասխան տալուՑնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք. Հո դուք չտես չեքԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)