Թուրքիայի քրդամետ կուսակցության կազմակերպած «Խղճի և արդարության կարգ»-ը շարունակվելու է Ստամբուլում
ԹուրքիաԹուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից կազմակերպված «Խղճի և արդարության կարգ» ակցիան, որն սկսվել էր Դիարբեքիրի Էքին Ջերեն այքում շարունակվում է Ստամբուլում:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել HDP-ի ձերբակալված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և մյուս պատգամավորներին:
Ստամբուլում ակցիայի վայր է ընտրված Ստամբուլի Քադըկյոյ թաղամասում գտնվող Յողրութչու այգին:
Այգին շրջապատվել է ոստիկանության կողմից, այգու հարևանությամբ գտնվող ճանապարհի երթևեկությունը կանգնեցվել:
Ոստիկանությունը սկզբում փորձել է խոչընդոտել HDP պատգամավորների մասնակցությամբ դեպի Յողրութչու կատարվող երթը, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները թույլ են տվել մտնել այգի:
2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրա