«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ 

Ռուսաստանի հերթական վտանգավոր առաջարկը

Վերլուծական
Զարգացման եվրասիական բանկը ԵՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր: Կասկածից վեր է, որ այդ միավորի դերում հանդես կգա ռուբլին: Սա ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի դեմ տնտեսական և քաղաքական լծակներ ձեռք բերելու Մոսկվայի հերթական փորձն է: Քաղաքական տեսանկյունից ամեն բան պարզ է՝ սա ռուսաց լեզվի քաղաքականության շարունակությունն է, միայն ավելի նուրբ և ռիսկային հարթակում: Չմոռանանք, որ պատմականորեն ձևավորված փաստ է՝ երկրի ինքնիշխանության խորհրդանիշը նրա հատած դրամներն են: Քաղաքական տեսանկյունից Մոսկվան թիրախավորել է հենց ԵՏՄ անդամ երկրների ինքնիշխանության հարցը:
 
Տնտեսության տեսանկյունից Հայաստանի համար ռիսկերը շատ ավելի մեծ են: Պարզ օրինակ՝ գազի եւ այլ «ստրատեգիական ապրանքների» առեւտրում ռուբլու անցնելու դեպքում մեր դոլարիզացված շուկան կռուբլիզացվի:Դրա հետեւանքը լինելու է այն, որ կտրուկ փոխվելու է մեր դրամավարկային քաղաքականությունը: Եթե մինչեւ հիմա դրամի փոխարժեքը կապված է ամենակայուն արտարժույթի` դոլարի հետ, հետո պետք է կապվի ամենաանկայունի` ռուբլու հետ: Դրա բոլոր հետեւանքները այսօր դժվար է գնահատել, բայց որ դրանք խիստ բացասական են լինելու, կասկածից վեր է: Արդյոք մենք պատրա՞ստ ենք ունենալ դրամի մի փոխարժեք, երբ մեկ դոլարի գինը 840 դրամ է: Թերեւս ոչ: Եվ հետո` Ռուսաստանի հետ առեւտուրը մեր արտաքին ընդհանուր առեւտրի մեջ նույնիսկ 1/3-ը չի կազմում: Բայց խնդիրն ուրիշ տեղ է: Եթե Ռուսաստանն անցնի ռուբլու կարգավորված փոխարժեքի, իսկ Ռուսաստանն այս ամենն անում է՝ ի վերջո այդ համակարգին անցնելու համար, այդ դեպքում նա այնպիսի համամասնություն կարող է սահմանել, որ մենք կտուժենք, կամ ստիպված պետք է անցնենք մեր փոխարժեքի կարգավորվող կուրսի, որն անհնար է ու վտանգավոր: Ստացվում է, որ Ռուսաստանն, ի վերջո, քայլ առ քայլ արժույթի ու դրամավարկային քաղաքականության վերահսկողության խնդիրներ է առաջ տանում:
 
Միասնական արժույթի անցնելու համար պետք է համադրելի լինեն ԵՏՄ երկրների տնտեսական աճը, մեկ շնչի հաշվով եկամուտները, գնաճը, ազգային արժույթների կայունությունը պետք է որոշակի ինտերվալներում լինի, վճարային հաշվեկշռի դեֆիցիտը, բյուջետային ցուցանիշները, արտաքին պարտքն ու դրա սպասարկման հնարավորությունները և այլն: ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցման հնարավորությունն ավելի կմեծանա, եթե ձևավորվեն ընդհանուր շուկաներ: Օրինակ՝ նախաձեռնություն կար, այսպես կոչված, ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման մասին, բայց այս հարցում, նույնպես, տեղաշարժեր չկան:
 
Միասնական արժույթի անցնելը բացասական երանգ կտա նաև Հայաստան-Իրան և Հայաստան-ԵՄ հարաբերություններին, որոնք վերջին շրջանում զարգացման լայն թափ են առել: Եթե Հայաստանը կարող է ակնկալել դրական արդյունքներ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, ապա դրանք կարող են լինել միայն Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմ սահմանելու դեպքում: Դրա արդյունքում Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Իրանի եւ ԵՏՄ այլ երկրների միջեւ ապրանքաշրջանառության համար եւ կարող է մեծ օգուտներ քաղել դրանից: Իր հերթին ՀՀ-ն ԵՄ-ին տնտեսապես կհետաքրքրի միայն Իրանի հետ «զույգ կազմած» կարգավիճակով: ԵՏՄ-ի անդամ բոլոր երկրներն, առանց բացառության, ձգտում են կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և այլ կողմերի միջև: Օրինակ՝ հենց Հայաստանը: Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն ուղին «ընտրելու» գործընթացն ուղեկցվում էր ակտիվ քարոզչությամբ, որ ահա, Երևանն, իրականացնելով «և-և»-ի քաղաքականությունը՝ մի շատ կարևոր կամուրջ կդառնա ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև:
 
Ավելին, ըստ «կամուրջի» այսպես ասած տեսության, Հայաստանը պետք է իրար կապի նաև ԵՏՄ-ն ու Իրանը: Նկատենք, որ այս հայտարարություններն արվում են երկրի վարչապետի ու նախագահի կողմից, սակայն իրավիճակը դրամատիկ է այնքանով, որ Հայաստանը «կամուրջի» գործով չունի առաջընթաց և ունի լուրջ մրցակիցներ: Այս պարագայում, երբ եռակողմ համագործակցության ֆորմատը կարծես թե չի աշխատում՝ Հայաստանի իշխանությունները պետք է հազար անգամ մտածեն, և նոր միայն կատարեն այնպիսի քայլեր , որոնք կարող են բացասական ազդել Իրանի և ԵՄ հետ առևտրային, տնտեսական, քաղաքական համագործակցության վրա:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)
Ամենադիտված