Տեսանյութ. 76-ամյա երաժիշտը Մոսկվայի կենտրոնում հնչեցրել է «Армения моя» երգը
ՏեսանյութերԱրդեն մի քանի տարի է` 76-ամյա երաժիշտ Վլադիմիր Ժուրանսկին Մոսկվայի կենտրոնական փողոցներում անցորդների համար հնչեցնում է հայտնի ու սիրված երգեր։ Օրերս երաժիշտը Մոսկվայի Նիկոլսկի փողոցում կատարել է «Армения моя» հայտնի երգը։
Այս երգի կատարման ժամանակ երաժիշտի շուրջն են հավաքվել բազմաթիվ մոսկվայաբնակներ և տուրիստներ Եվրոպայից և Չինաստանից։ Նրանք իրենց հեռախոսներով նկարում էին երաժիշտին։
Նշենք, որ այդ երգը գրվել է 1970-ական թվականներին, Օդեսայում բնակվող երաժիշտ Ալիկ Օշմյանսկիի կողմից։