Հերթական «պերսոնա նոն գրատան»
ՌուսաստանԻնչպես հայտնում է Deschide-ը, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մոլդովայում հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»։ Համապատասխան առաջարկն արել է հանրապետության արտգործնախարար Անդրեյ Գալբուրը։ Որոշմանն աջակցել է նախարարների կաբինետի անդամների մեծամասնությունը՝ կառավարության նիստին։
Նման որոշման հնարավորության մասին հայտնել էր Մոլդովայի կառավարությունում Interfax-ի աղբյուրը։ Աղբյուրի խոսքով՝ Մոլդովայի ԱԳՆ-ը կանչել էր ռուս դեսպանին ու հայտնել, որ Ռոգոզինի կողմից «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցի պատճառով, որը պարունակել է անբարյացկամ և վիրավորական արտահայտություններ Մոլդովայի քաղաքացիների և նրանց ղեկավարության հասցեին, նրան կարող են «անցանկալի անձ» հայտարարել։