200 մլն Նեյմարի համար թանկ չէ. Մոուրինյու
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Նեյմարի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ:
«Երբ մենք Պոգբայի համար վճարեցինք այդքան գումար (£ 89 մլն), ես ասացի, որ նա թանկ չի արժեցել: Թանկ են արժենում այն ֆուտբոլիստներ, որոնց համար վճարվում է ավելին քան իրենք արժեն:
Նեյմարի հետ նույն իրավիճակն է, ինչ Պոգբայի: Կարծում եմ՝ 200 մլն ֆունտ Նեյմարի համար թանկ չէ, բայց հիմա արդեն ավելի շատ կլինեն £ 100 մլն, £ 80 մլն, £ 60 մլն արժողությամբ ֆուտբոլիստները:
Նեյմարն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Կոմերցիոն առումով նա ուժեղ է, համոզված եմ՝ ՊՍԺ-ում մտածել են այդ մասին: Այդ պատճառով էլ չեմ կարծում, որ խնդիրը Նեյմարի մեջ է, ավելի շուտ խնդիրը Նեյմարին գնելուց հետո առաջանալիք հետևանքների մեջ», — Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը: