«Ալաշկերտ»-ը կհամագործակցի բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ
СпортՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը համագործակցության պաշտոնական պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է հայկական թիմի կայքը:
Համագործակցությունն իր մեջ կներառի փորձի փոխանակում, ֆուտբոլիստների տեղափոխություններ, մարզիչների վերապատրաստում:
Բրազիլական Սերիա Ա-ում հանդես եկող ակումբում տարբեր տարիներին հանդես են եկել մի շարք ֆուտբոլային աստղեր, «Բոտաֆոգո»-ն բազմիցս ֆուտբոլիստներ է վաճառել եվրոպական առաջատար առաջնություններում հանդես եկող ակումբների:
«Ուրախ ենք համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել «Բոտաֆոգո»-ի հետ: Կարծում եմ, որ այն երկկողմանի շահավետ կլինի, իսկ «Ալաշկերտ»-ին ևս մեկ քայլ առաջ կատարելու հնարավորութուն կընձեռի»,- նշեց «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը: