Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույնի կոչման հավակնորդները (լուսանկարներ)
ՍպորտՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի հավակնորդների անունները:
Լավագույն դարպասապահի կոչման հավակնորդներ են Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո»):
Լավագույն պաշտպանի կոչման հավակնորդներ են Լեոնարդո Բոնուչին («Յուվենտուս», այժմ՝ «Միլան»), Մարսելոն («Ռեալ»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»).
Լավագույն կիսապաշտպանի կոչման հավակնորդներ են Կազեմիրոն («ռեալ»), Տոնի Կրոսը («Ռեալ»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»):
Լավագույն հարձակվողի կոչման հավակնորդներ են Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»):
Հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 24-ին: