00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամների

Green Card-ը՝ ազգային անվտանգության սպառնալիք

Եթե նախկինում ԱՄՆ կարող էին հասնել բոլոր հնարավորություն ունեցողները, բոլոր հնարավոր և անհնար պատնեշները հաղթահարողները, ապա հիմա Ամերիկայի դռները բաց կլինեն միայն ընտրյալների համար։ Իսկ ընտրյալը պետք է լինի խիստ կրթված։ Փաստորեն, Ամերիկան էլ ոչ թե աշխատուժի, այլ խելացի մասնագետի կարիք ունի։ Չի բացառվում, որ Թրամփի վարչակազմի նոր պահանջներով՝ շուտով Միացյալ Նահանգներում էլ բարձրագույն կրթությամբ ու անգլերենի գերազանց իմացությամբ հավաքարարներ պահանջեն։ Այն, որ Հայաստանն աչքի է ընկնում իր որակյալ կադրերով՝ գաղտնիք չէ, այն, որ այդ կադրերի զարգացման և ինքնադրսևորման համար չկան պայմաններ՝ նույնպես: Հետևաբար, ԱՄՆ-ի այս վերջին նախաձեռնությունը էականորեն մեծացնելու է դեպի այս երկիր հայ որակյալ մասնագետների արտահոսքը:

Հայաստանի անկախության տարիներից սկսած՝ արտագաղթի ալիքը տարբեր տարիներին տարբեր հիմնական պատճառներ է ունեցել: Կարելի է առանձնացնել երեք փուլեր փոքր-ինչ կոպիտ խմբավորելու դեպքում: 90-ականներին մարդիկ Հայաստանից հիմնականում մեկնում էին պատերազմի, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի պատճառով: 2000-ականներին արդեն սկսեցին դժգոհել աշխատեղերի բացակայությունից, ցածր աշխատավարձերից: Միգրացիան արդեն փախստականների ներհոսք եւ արտահոսք չէր, այլ աշխատանքային միգրանտների շարժ, եւ պատճառներն արդեն ավելի շատ տնտեսական էին` աղքատություն եւ այլն: Արդեն վերջին տարիներին Հայաստանից մեկնում են հիմնականում բարձր որակավորում ունեցող մասնագետները: Ունենք ուղեղների արտահոսք, որի վտանգները իրականում ավելի բացասական կլինեն, քան եթե մենք զուտ աշխատուժ արտահանեինք: Շատ դեպքերում Հայաստանից մեկնող մարդիկ այստեղ ունեն աշխատանք, եւ գնում են ավելի լավ աշխատանք գտնելու, ավելի պրոֆեսիոնալ միջավայրում հայտնվելու համար: ԱՄՆ ներգաղթի նոր քաղաքականությունը միայն կնպաստի և կարագացնի այդ գործընթացը:

Հայաստանում կա նաեւ մեկ այլ խնդիր՝ չեն զարգացվում կոնկրետ այն ուղղությունները, որոնց համապատասխան ներուժ եւ մասնագետներ կան: Օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարեկան պետական եւ մասնավոր բուհեր են  ավարտում  շուրջ 1500 մասնագետներ, սակայն նրանց ներուժն այդպես էլ չի օգտագործվում:

Որպես կանոն, Հայաստանից հեռացած մասնագետները չունեն վերադառնալու մտադրություն, համենայն դեպս, մինչև հանրապետության տնտեսական և քաղաքական իրավիճակը համեմատաբար կայունանա: Իսկ մինչ այդ, «ուղեղների արտահոսքը» դառնում է տնտեսական անվտանգության առումով լրջագույն սպառնալիք: Ազգային անվտանգության առումով` նույնպես: Որակյալ մասնագետներին կարիք չկա մեղադրելու: Նրանք չեն պատրաստվում վերադառնալ հայրենիք և նորից գործազուրկ դառնալ: Նրանցից շատերի համար հայրենիք վերադառնալը հեռավոր և անիրական հեռանկար է: Զարգացման եվրասիական բանկի հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր մասնագիացվածությամբ արտագաղթողների թվում առաջին հորիզոնականում է Էստոնիան` 11.5 տոկոս, երկրորդում Հայաստանն է` 9 տոկոս, ապա հետեւում են Լատվիան եւ Լիտվան: Դա նշանակում է, որ Հայաստանից ուղեղների արտահոսք է տեղի ունենում: Դա հանգեցնում է մեր հասարակության ոչ միայն քանակական, այլեւ որակական կազմի փոփոխության: Արտագաղթում են նաեւ այն մարդիկ, ովքեր կայացել են բիզնեսում:

Հետևաբար, օրակարգային կարևոր խնդիր է տնտեսական անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր այս գործընթացը կարգավորելուն և վերահսկելուն ուղղված համալիր հայեցակարգի, դրան համարժեք տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը:

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 2353 անգամ
Լրահոս
23 Հուլ
ATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամներիԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ (տեսանյութ) Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի՝ անոմալ վայր համարվող տարածքիցՄեսութ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի է խաղացել (տեսանյութ)Պաշտոնաթող գեներալներից հետ կվերցվեն «գոլդ» համարանիշերըՎարչապետի ընտանիքը 10 օրով կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. ասֆալտով բարձված բեռնատարը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան «Դրախտի վարդավառ» Դրախտիկում (լուսանկարներ) Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Արցախի ՄԻՊ-ի նկատառումներըԻրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Աստղագուշակ՝ հուլիսի 23-ի համարՕրվա խորհուրդըԵգիպտացորենի եփման միակ ճիշտ և անկրկնելի բաղադրատոմսը․ անմահական համ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ ենՇատ տղամարդկանց համար սա երանելի աշխատանք կարող է լինել Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում 6 ամսական այս աղջնակն իր անսովոր մազերով գերել է բոլորին․ միայն նրա Instagram-ի լուսանկարները տեսեք (լուսանկարներ) Մարդիկ չեն պատկերացնում, թե Սովետը ինչ երկիր էր «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային պայմանագրով նախատեսված սպառազինությունը Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն ԹաթուլյանՄարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի հաղթական խաղին «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Խոշոր պատահար Գեղարքունիքում. 8 վիրավոր կա Իրանում երկրաշարժ է գրանցվել Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել Բեյոնսեի ընտանեկան հանգիստը՝ Իտալիայում (լուսանկարներ) Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս
ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տանն ենԻ՞նչ է կատարվել Բաղդասարյանի սենյակում. Ալեքսանյանը խիստ նյարդային է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապտակը Էդմոն ՄարուքյանինՄանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կարապետյաններին«Ժամանակ». Աղմկահարույց բացահայտում. Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հրամաններըԿարապետյանը տարեկան մոտ 4 000 000 դոլար գումար է գրպանել. Ո՞վ է պատասխան տալուՑնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք. Հո դուք չտես չեքԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)