00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամների

Ո՞ւմ համար է ներդրվում բիզնես- օմբուդսմանի պաշտոնը

Հայաստանում ակտիվորեն քննարկվում է բիզնես-օմբուդսման ստեղծելու գաղափարը: Հեղինակների խոսքով՝ դրա հիմնական նպատակը բիզնես շրջանակների շահերը պաշտպանելն ու նրանց ոտնահարված իրավունքները վերականգնելն է: Մինչ փորձագիտական ու քաղաքական շրջանակները քննարկում էին հարցը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հայտնել է, որ «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը պատրաստ է և ներկայացվում է հանրային լայն քննարկման: Դրանից հետո այն ներկայացվելու է նաև խորհրդարանական քննարկման՝ լրամշակված, փոփոխված տարբերակով: Քրմոյանն ասել է, որ բիզնես- օմբուդսմանի առաջ դրվող խնդիրներից մեկը գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքելն է, գործարարների շահերը ներկայացնելն ու դրանց պաշտպանությունը: Բացի այդ, ըստ Արդարադատության փոխնախարարի, բիզնես-օմբուդսմանի շնորհիվ հնարավոր կլինի խթանել ներդրումները, օժանդակել բիզնեսին, բարելավել գործարար միջավայրը և այլն:
 
Հարց է առաջանում՝ մեր իրականության պայմաններում առանձնապես ո՞ւմ է պետք, այսպես կոչված, բիզնես-օմբուդսմանի պաշտոնի «ներդրումը», կոնկրետ ո՞ւմ համար է այն ներդրվում, կամ այն ի՞նչ կարող է անել մեր բիզնես համակարգում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր գործարար դաշտը գտնվում է անհավասար պայմաններում, որոշ գործարարներ օգտվում են արտոնյալ հնարավորություններից՝ ներկրելիս հնարավորինս շրջանցում են մաքսային կանոններն ու չեն մուծում օրենքով սահմանված տուրքերը: Եվ տարիներ շարունակ այնպիսի իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, որ լայն սպառման ապրանքների ներկրման ու իրացման շուկայում գոյացել են մենաշնորհներ: Եվ եթե երկրի ղեկավարն է արտերկրի հայերի հետ հանդիպման ժամանակ արդարացնում շաքարավազի ներկրման մոնոպոլիան, ապա այդ դաշտում մրցակցություն ապահովելու կամ հակամրցակցային երևույթները չեզոքացնելու համար բիզնես-օմբուդսմանն ի՞նչ պետք է անի:
 
Ի դեպ՝ ՄԻՊ Արման Թաթոյանն արդեն իսկ դեմ է արտահայտվել այս գաղափարին, մտավախություն հայտնելով, որ բիզնես-օմբուդսմանը կրկնելու է իր գործունեությունը: Իհարկե, հանրության մոտ օրինաչափ հարց կարող է առաջանալ՝ իսկ այդ ի՞նչ բուռն գործունեություն է ծավալում ՄԻՊ-ը, որը պետք է կրկնօրինակվի: Թերևս Թաթոյանը իրավացի է. երկու ոչինչ չանող և անբովանդակ կառույցը հարկատուների գրպանի համար կարող են անթույլատրելի ճոխություն դառնալ:
 
Եթե նայենք վերջին տարիների դինամիկային, ապա պետք է արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում եթե վիճակը չի վատացել, ուրեմն չի էլ փոխվել: ՄԻ պաշտպանի որոշումները իրավաբանական ուժ չունեն, դրանք խորհրդատվական են, անուղղակի ազդեցության մեխանիզմներ են վարչական մարմինների որոշումների, դատական մարմինների որոշումների վրա. կառավարությունը լավ կանի՝ դատարանին անկախություն տա որոշումներ կայացնելու համար: Բիզնես-օմբուդսմենի մարմինն, ըստ էության, կլինի լրացուցիչ արդյունք չստեղծող մարմին, որը հասարակությունը պահելու է իր եկամուտների հաշվին:
 
Ուշադրություն դարձրեք նրա պաշտոնի անվանմանը` մարդու իրավունքների պաշտպան։ Այսինքն` նա պարտավոր էր պաշտպանել մարդու իրավունքները (անկախ նրանից` մարդիկ կդիմե՞ն իրեն, թե ոչ)։ Իսկ Հայաստանում մարդու իրավունքները շատ հստակ ֆիքսված են Սահմանադրության 2-րդ գլխում։ Օրինակ` Սահմանադրության հոդված 14.1-ում գրված է, որ «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, ընդ որում` անկախ «քաղաքական կամ այլ հայացքներից, «գույքային վիճակից եւ այլն»։ Հիմա տեսեք` նույն հանցանքի համար հարյուրավոր մարդիկ գտնվում են բանտերում, իսկ բազմաթիվ պաշտոնյաների զավակներ ազատության մեջ են։ Եվ ի՞նչ, քանի՞ անգամ եք տեսել, որ օմբուդսմանը զբաղվի այդ հարցով։ Ո՛չ, նա դրանով չի զբաղվում, նրան ավելի շատ մտահոգում է այն, որ միջատներն այդ՝ կալանավորներին չկծեն։ Սահմանադրության 31-րդ հոդվածում պարզ գրված է. «Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Ինչ-որ մեկը սեփականության իրավունքով ինչ-որ հանք է ձեռք բերում եւ տասնյակ հեկտարներով անտառ «փրթում»։ Քանի՞ անգամ եք տեսել, որ օմբուդսմանը զբաղվի նման հարցերով։ Կամ` 33.1 հոդվածում գրված է՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է։ Բայց օմբուդսմանին սա եւս չի հետաքրքրում. չէ՞ որ նա մարդո՛ւ իրավունքների պաշտպանն է, եւ ոչ թե 2 միլիոն մարդկանց։
 
Ի դեպ, իսկ աշխատողների շահերի պաշտպանի ինստիտուտ իշխանությունները չե՞ն ուզում հիմնել, դա պակա՞ս կարևոր հարց է: Այսօր Հայաստանում գործատուներն ինչ ուզում են՝ անում են, իսկ աշխատողները պաշտպանված չեն նրանց քմահաճույքներից: Առողջապահական պետական տեսչությունը աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվություն չի տալիս, ինչը որոշ քաղաքացիների մոտ առաջացրել է իրավական անորոշություն: Ոլորտում բացակայում է նաև օրենսդրական հստակությունը, որի պայմաններում քաղաքացին կկարողանա համատեղել իր վարքագիծը օրենքի պահանջներին և կկարողանա վերականգնել աշխատանքային իր խախտված իրավունքները: Բայց արի ու տես, որ մեր երկրում շահ և իրավունք ունեն միայն գործարարները և քաղաքական էլիտան. մյուսների մոտ՝ պարտականություններ են…
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 1016 անգամ
Լրահոս
23 Հուլ
ATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամներիԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ (տեսանյութ) Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի՝ անոմալ վայր համարվող տարածքիցՄեսութ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի է խաղացել (տեսանյութ)Պաշտոնաթող գեներալներից հետ կվերցվեն «գոլդ» համարանիշերըՎարչապետի ընտանիքը 10 օրով կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. ասֆալտով բարձված բեռնատարը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան «Դրախտի վարդավառ» Դրախտիկում (լուսանկարներ) Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Արցախի ՄԻՊ-ի նկատառումներըԻրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Աստղագուշակ՝ հուլիսի 23-ի համարՕրվա խորհուրդըԵգիպտացորենի եփման միակ ճիշտ և անկրկնելի բաղադրատոմսը․ անմահական համ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ ենՇատ տղամարդկանց համար սա երանելի աշխատանք կարող է լինել Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում 6 ամսական այս աղջնակն իր անսովոր մազերով գերել է բոլորին․ միայն նրա Instagram-ի լուսանկարները տեսեք (լուսանկարներ) Մարդիկ չեն պատկերացնում, թե Սովետը ինչ երկիր էր «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային պայմանագրով նախատեսված սպառազինությունը Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն ԹաթուլյանՄարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի հաղթական խաղին «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Խոշոր պատահար Գեղարքունիքում. 8 վիրավոր կա Իրանում երկրաշարժ է գրանցվել Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել Բեյոնսեի ընտանեկան հանգիստը՝ Իտալիայում (լուսանկարներ) Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս
ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տանն ենԻ՞նչ է կատարվել Բաղդասարյանի սենյակում. Ալեքսանյանը խիստ նյարդային է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապտակը Էդմոն ՄարուքյանինՄանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կարապետյաններին«Ժամանակ». Աղմկահարույց բացահայտում. Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հրամաններըԿարապետյանը տարեկան մոտ 4 000 000 դոլար գումար է գրպանել. Ո՞վ է պատասխան տալուՑնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք. Հո դուք չտես չեքԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)