Տեսանյութ. Քուռ գետում ջրահեղձ եղած մարդուն փնտրելու համար Ադրբեջանի ԱԻՆ-ը 5000 մանաթ է պահանջել
ՏեսանյութերՔուռ գետում երեկ ջրահեղձ եղած Էլվին Փաշաևին փնտրելու համար, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները վերջինիս հարազատներից 5000 մանաթ են պահանջել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։
Կայքը հայտնում է, որ Փաշաևի հարազատները, ի նշան բողոքի, Գոբուստանի հատվածում այսօր փակել են Բաքու-Աստարա մայրուղին։
Բողոքի ակցիայի արդյունքում մայրուղում մի քանի ժամով խցանում է առաջացել: Երթևեկությունը վերականգնվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո:
Գրառումը` Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից