00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամների

Դեռ քանի՞ զախոդ է պետք Հայաստանին

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արմավիրի քաղաքապետի հասցեին կշտամբանքների տարափով վարչապետ Կարեն Կարապետյանը գրավեց հանրային մեծ ուշադրություն: Հայտնի տեսանյութը դարձավ բավական դիտարժան: Կարեն Կարապետյանը բորբոքված դիմում է քաղաքապետին` «Բա ես ումի՞ց հարցնեմ, 4-րդ զախոդից նոր օդից թիվ եք ասում»: Իսկ ողջ խնդիրը նրանում էր, որ քաղաքապետը կմկմացել էր և չէր կարողացել աղբահանության մասին ծրագիր ներկայացնել:

Իհարկե, զարմանալի է տեսնել դրայվոտ և դիլխորներին ոգեշնչող վարչապետին՝ զայրացած և ափերից դուրս եկած: Թերևս Կարեն Կարապետյանը հասկացել է, որ «կուլտուրականով» մեր քաղաքական իրականության մեջ հարցերը չեն լուծվում, կամ շատ դանդաղ են լուծվում. քրեաօլիգարխիկ ժարգոնն այս պարագայում շատ ավելի ազդեցիկ է: Կարեն Կարապետյանը վերջապես մերվել է հայաստանյան քաղաքական դաշտին և այժմ փորձում է խաղալ նոր կանոններով: Այն, որ Արմավիրում աղբահանության հետ կապված խնդիրներ են կուտակվել, վարչապետը տեղյակ է և շատ վաղուց: Ընդ որում՝ այդ խնդիրները կուտակվել են հենց 2002-ից մինչև 2015-ը՝ կարճ ընդհատումներով Արմավիրն իր հսկողության տակ պահող ներկայիս քաղաքապետի օրոք: Համայնքի մաքրությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների առաջնային խնդիրն է: Քաղաքային համայնքների տարեկան բյուջեի շուրջ 40 տոկոսն ուղղվում է համայնքի աղբահանմանը և բարեկարգմանը: Արմավիր քաղաքում այդ նպատակով ստեղծված է առանձին կառույց՝ «Բարեկարգում» տնօրինություն, որն իրականացնում է այդ աշխատանքները: Բնակիչների բողոքներին ի պատասխան՝ հնչում են արդեն տարածված պատասխանները՝ մեքենա չկա, անվադող չկա, վառելիք չկա, աշխատավարձը շատ քիչ է և այլն:

Աղբահանության խնդիրը մշտապես Արմավիր քաղաքի ավագանու նիստերի քննարկման առարկան է: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը սկզբում կարծում էր, որ «Բարեկարգում» տնօրինության ղեկավարին փոխելով, կարող է հարցը լուծվել: Ավելի ուշ՝ մտածեց, որ խնդրի լուծումը կարելի է գտնել աշխատողների աշխատավարձերի կրկնապատկմամբ, սակայն մինչ օրս քաղաքապետի մտքով չի անցնում, որ քաղաքի մաքրությունն ուղիղ համեմատական է տեխնիկական միջոցների քանակին, և հարցը ոչ միայն անձերից կամ աշխատավարձի չափից է կախված, այլ տեխնիկական պարկի համալրումից: Ինչպես երևում է՝ սա քաղաքապետի միակ թերացումը չէ: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այլ երկրներում վարչապետի նման կոշտ հայտարարություններից հետո քաղաքապետն արդեն իսկ պետք է հրաժարական տված լիներ: Ի դեպ, Խլղաթյանը նման փորձ նույնպես ունի, վերջինս հրաժարականի դիմում էր ներկայացրել 2013-ին, երբ իր ղեկավարած համայնքում ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն իր օգտին ստացած քվեներով զիջել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Իհարկե, հրաժարականը չընդունվեց, ՀՀԿ-ն ներեց իր վետերանին: Այս իրավիճակը բացահայտում է այն իրողությունը, որն այսօր առկա է մեր քաղաքական իրականության մեջ: Պաշտոնյաները հրաժարական են տալիս միայն կուսակցության և իրենց առաջնորդների համար ձայն չապահովելու պարագայում, այն դեպքում, երբ կուսակցությունը գտնում է, որ տվյալ անձն ամբողջ ջանասիրությամբ չէր նվիրվել ընտրակաշառք բաժանելու գործին, կամ, աստված մի արասցե, որևէ քայլ է անում, որը հակասում է կուսակցության քաղաքական և բիզնես շահերին: Իսկ աղբահանության, ջրամատակարարման, գյուղատնտեսական խնդիրներն արդեն բնականոն երևույթ են դարձել համայնքների ղեկավարների համար: Նրանք ապրում են խնդրի հետ համակերպվելու սկզբունքով, քանի որ լուծման ոչ ցանկություն ունեն, ոչ էլ փող:

Իրենց հերթին՝ մարզպետարաններն էլ, համայնքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց բացի, այլ լուրջ գործառույթներ չունեն կամ էլ դրանք այնպիսին են, որ կարող են իրականացվել համապատասխան նախարարությունների կողմից: Եւ եթե մի գեղեցիկ օր մարզպետարանները փակվեն, ապա ո՛չ պետական կառավարումը, ո՛չ էլ տեղական ինքնակառավարումը դրանից առանձնապես չեն տուժի: Ընդհակառակը, կխնայվեն հսկայական պետական միջոցներ: Իսկ մինչ այդ՝ Կարեն Կարապետյանը պետք է իր նյարդային համակարգի հաշվին փորձի սթափեցնել միայն «4-րդ զախոդից» գլխի ընկնող մարզպետներին և քաղաքապետերին:

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 1843 անգամ
Լրահոս
23 Հուլ
ATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամներիԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ (տեսանյութ) Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի՝ անոմալ վայր համարվող տարածքիցՄեսութ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի է խաղացել (տեսանյութ)Պաշտոնաթող գեներալներից հետ կվերցվեն «գոլդ» համարանիշերըՎարչապետի ընտանիքը 10 օրով կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. ասֆալտով բարձված բեռնատարը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան «Դրախտի վարդավառ» Դրախտիկում (լուսանկարներ) Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Արցախի ՄԻՊ-ի նկատառումներըԻրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Աստղագուշակ՝ հուլիսի 23-ի համարՕրվա խորհուրդըԵգիպտացորենի եփման միակ ճիշտ և անկրկնելի բաղադրատոմսը․ անմահական համ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ ենՇատ տղամարդկանց համար սա երանելի աշխատանք կարող է լինել Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում 6 ամսական այս աղջնակն իր անսովոր մազերով գերել է բոլորին․ միայն նրա Instagram-ի լուսանկարները տեսեք (լուսանկարներ) Մարդիկ չեն պատկերացնում, թե Սովետը ինչ երկիր էր «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային պայմանագրով նախատեսված սպառազինությունը Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն ԹաթուլյանՄարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի հաղթական խաղին «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Խոշոր պատահար Գեղարքունիքում. 8 վիրավոր կա Իրանում երկրաշարժ է գրանցվել Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել Բեյոնսեի ընտանեկան հանգիստը՝ Իտալիայում (լուսանկարներ) Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս
ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տանն ենԻ՞նչ է կատարվել Բաղդասարյանի սենյակում. Ալեքսանյանը խիստ նյարդային է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապտակը Էդմոն ՄարուքյանինՄանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կարապետյաններին«Ժամանակ». Աղմկահարույց բացահայտում. Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հրամաններըԿարապետյանը տարեկան մոտ 4 000 000 դոլար գումար է գրպանել. Ո՞վ է պատասխան տալուՑնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք. Հո դուք չտես չեքԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)