Հնգյակից Աննան ևս մահացել է
ОбществоԵրևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից եւս մեկը` Աննան մահացել է:
Երեխան աղիների հետ կապված խնդիրներ է ունեցել, վիրահատության է ենթարկվել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Նկատենք, որ երեխան դեռևս երկու շաբաթ առաջ է մահացել, սակայն հանրությանը սիրելի դարձած հնգյակի ևս մեկ կորստյան մասին տեղեկությունը տարածվում է միայն այսօր:
«Էրեբունի» հիվանդանոցում մայիսի 3-ի առավոտյան լույս աշխարհ էր եկել 5 երեխա՝ 4 աղջիկ ու 1 տղա։ Ավելի ուշ հինգ երեխաներից երեքը մահացել էին: