Ինչո՞ւ են Հայաստանում Իրանի հայտարարությունն այլ կերպ ներկայացնում. «Ժողովուրդ»
Armenian Press«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իր ամառային արձակուրդն ընդմիջած Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, մեկնել է Իրան: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ վերջինիս արած հայտարարությունները մեծ ոգեւորություն են առաջացրել իշխանական ճամբարում: Բանն այն է, որ Իրանի նախագահն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ ընդգծելով, որ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, եւ իր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Ավելի ուշ այս թեմայով հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարարի խոսնակը՝ ասելով, թե իրենք ուշադրությամբ հետեւում են տարածաշրջանում զարգացումներին ու թույլ չեն տա, որ Արցախյան հակամարտությունը վնասի իրենց սահմանային տարածքների բնակչությանը:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում