Ռուս հայտնի աստղը գողացել է Արայիկ Ավետիսյանի «Սիրո ծովում» տեսահոլովակը
VideoԱրայիկ Ավետիսյանն իր առաջին իսկ՝ «Սիրո ծովում» տեսահոլովակով փոթորկեց բազում հայ աղջիկների սրտերն ու հասավ Ռուսաստանի Դաշնություն:
Ապրիլի վեցին յութուբյան իր ալիքում Արայիկ Ավետիսյանը հանրությանը ներկայացավ առաջին տեսահոլովակով: Հասկանալի պատճառներով, շատ արագ երիտասարդը դարձավ սրտակեր, որովհետև ուներ երգչի համար պահանջվող չափանիշներն ու ամենագլխավորը՝ ձայն` գերող ու գրավիչ :
Դե, իսկ ռեժիսոր Արեն Բայադյանն էլ նրա գլխավոր զենքերն օգտագործեց տեսահոլովակում:
Չորս ամիս հետո տեսահոլովակը հայտնվեց ռուսաստանյան աստղի ձայնով, ընդ որում՝ բավականին պրոֆեսիոնալ կերպով. այն համացանցում հրապարակվել է ֆան ակումբի կողմից, հայկական կողմի մեղադրանքներից ու պատասխանատվությունից զերծ մնալու համար միգուցե:
Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակները:
asekose.am