Իրանի նախագահը կոտրում է կարծրատիպերը. կանայք կարևոր պաշտոններ են ստանում
Իրան
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեք կանանց Է պաշտոնի նշանակել կառավարության կազմում:
Այդ մասին, հայտնել Է նախագահի կայքը:
Իրավական հարցերով փոխնախագահ Մաջիդ Անսարիի փոխարեն, որն ավելի վաղ հայտնել Էր, թե թողնելու Է պաշտոնը, նշանակվել Է Լայա Ջունեյդին: Նոր կառավարության կազմում նախագահի՝ կանանց եւ ընտանիքի հարցերով տեղակալ Է ընտրվել Մասումա Էբթեքարը՝ այդ պաշտոնում փոխարինելով Շահինդոխթ Մոլդավերդիին, որին նախագահը նշանակել Է քաղաքացիների իրավունքների հարցերով իր օգնականը:
Օգոստոսի 8-ին Հասան Ռոուհանին խորհրդարանի հաստատմանն Է ներկայացրել նախարարների նոր կաբինետում պաշտոնների թեկնածուների ցուցակը, ինչից հետո խորհրդարանականները կսկսեն ստուգել թեկնածուների անձնական գործերը եւ ուսումնասիրել նոր պաշտոնին վերաբերող նրանց պլանները:
Նախագահի կողմից ներկայացված նախարարական պաշտոնների թեկնածուների ցուցակում կանայք չկան:
Միակ կինը, որը նախարարական պաշտոն Է զբաղեցրել Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր, եղել Է Մարզիե Վահիդ Դասթջերդին. նա առողջապահության եւ բժշկական կրթության նախարարն Էր Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախարարների կաբինետում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: