ԱԱ. Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը
СпортԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Թիմում ընդգրկվել են Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը՝ Փարիզում: