Ղրղզստանում էթնիկ հայուհուն մեղադրել են դավաճանության մեջ և կոչ արել զրկել նրան քաղաքացիությունից
Ղրղըզստանում կոչ են արել քաղաքացիությունից զրկել էթնիկ հայ Սուսաննա Եգորյանին, ով դարձել է World Next Top Model 2017 գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող՝ ներկայացնելով Ղրղզստանը։ Հայուհին մեղադրվում է այն բանում, որ ցուցադրություներից մեկի ժամանակ պոդիում է բարձրացել՝ կրելով «Հայաստան» ժապավենը։ Այս մասին տեղեկություն է հայտնում rusarminfo-ն:
«Եղել են այսպիսի կանոններ. մի դեպքում պոդիում բարձրանալիս մենք պետք է ներկայացնեինք մեր երկիրը, մյուս դեպքում՝ անձնագրում նշված ազգությունը։ Ինձ և շատ այլ աղջիկների տվել են երկու ժապավեն։ Չեմ հասկանում, թե ինչի համար է այսքան աղմուկը։ Ես իմ երկրին չեմ դավաճանել»,-գրել է 18-ամյա Սուսաննան՝ նշելով, որ շատերն ասում էին, որ նա արժանի չէ ներկայացնելու Ղրղզստանը, քանի որ չի հանդիսանում ղրղըզ։