Այսօր Արկադի Անդրեասյանի ծննդյան օրն է
ՍպորտՀայրենական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրեասյանը նշում է իր ծննդյան 70-րդ տարեդարձը:
Արկադի Անդրեասյանը 1969-78 թթ. Երևանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1972) է, 1973թ. ԽՍՀՄ չեմպիոն,1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։
Արկադի Անդրեասյանն ունի Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչի կոչում, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է: