Թուրքիան հույս ունի, որ կհաջողվի խուսափել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև
ТурцияԹուրքիան հույս ունի, որ կհաջողվի խուսափել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական բախումից՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ ցանկացած ռազմական ընդհարում հղի է արյունալի հետևանքներով։
Պետության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական ընդհարման դեպքում կարող են առաջանալ նաև անկանխատեսելի կողմնակի հետևանքներ։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հանդես էր եկել հայտարարությամբ՝ սպառնալով ԱՄՆ-ին լիարժեք ոչնչացմամբ։