«Ալաշկերտ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը տնային խաղում ուժերը չափեց «Արարատ»-ի հետ:
Խաշմանյանի թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Միհրան Մանասյանը 35-րդ րոպեին բացեց հաշիվը: Երկորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:
Հանդիպման վերջին գոլը խփեց Արթուր Եդիգարյանը:
Լուսանկարը՝ «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության: