3.5 մլն Հյուսիսային կորեացի պատրաստ է գնալ պատերազմ
МирՊհենյանի ու Վաշինգտոնի հարաբերությունների լարվածության ֆոնին վերջին երեք օրվա ընթացքում Հյուսիսային Կորեայի զինված ուժեր մտնելու համար հայտ է ներկայացրել 3.5 մլն մարդ:
HardNews-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունումից հետո երեք օրվա ընթացքում հայտ է ներկայացրել 3 մլն 475 հազար մարդ, նրանք հիմնականում ուսանողներ են, աշխատողներ ու նախկին զինվորականներ:
«Ժողովուրդը ոտքի է կանգնում, որպեսզի ԱՄՆ-ին տասն անգամ ավելի ուժեղ հակահարված տա»,-գրում է աղբյուրը՝ վկայակոչելով այդ երկրի լրատվամիջոցներից մեկին: